Հարցերի արկղ
◼ Ընկերակցությունից զրկված անհատի վերականգնման մասին հայտարարելիս տեղի՞ն է արդյոք ծափահարելը։
Քանի որ Եհովան գթառատ Աստված է, ուստի նա հնարավորություն է ընձեռել այն մեղավորներին, ովքեր զղջալով կցանկանան կրկին նրա հաճությունը շահել, վերականգնվելու քրիստոնեական ժողովում (Սաղ. 51։12, 17)։ Դա տեղի ունենալիս մեզ խորհուրդ է տրվում վստահեցնել անկեղծորեն զղջացող անհատներին, որ մենք սիրում ենք նրանց (Բ Կորնթ. 2։6—8)։
Երբ ժողովում հայտարարվում է մեր հարազատի կամ ծանոթ եղբոր կամ քրոջ վերականգնման մասին, նույնիսկ երբ դա մեզ անսահման ուրախություն է պատճառում, անհրաժեշտ է այդ պահին արտաքուստ հանգստություն ցուցաբերել։ «Դիտարան» պարբերագրի 1998 թ. հոկտեմբերի 1–ի համարի 27–րդ էջում կարդում ենք. «Չմոռանանք, որ ժողովում շատերը տեղյակ չեն այն մանրամասն հանգամանքներից, որոնք անհատին ընկերակցությունից զրկելու կամ նրա զղջման պատճառն են դարձել։ Բացի այդ, կարող է պատահած լինել, որ հավատակիցներից ոմանք անձնական վիրավորանք են կրել կամ տառապել են, ու թերևս մինչև հիմա դեռ ազդված են զղջացող անհատի սխալ արարքից։ Հետևաբար, հաշվի առնելով վերջիններիս զգացումները, երբ հայտարարվում է որևէ անհատի վերականգնման մասին, հասկանալի պատճառներով մենք կխուսափենք հրապարակայնորեն նրան ողջունելուց. դա կարող ենք անել հետո՝ անձամբ նրան մոտենալով»։
Թեպետ մեզ անչափ ուրախություն է պատճառում որևէ մեկի դեպի ճշմարտություն դարձը, սակայն այդ լուրին ծափահարություններով արձագանք տալը չի կարելի տեղին համարել։