Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/00 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 2/00 էջ 7

Հայտարարություններ

◼ Փետրվար ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գիրքը։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։ Աշխատիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրվող անհատներին առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը և աշխատիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. Առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը՝ հետապնդելով ուսումնասիրություն սկսելու նպատակ։

◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե որևէ մեկը դժվարանում է լրացնել պահանջվող ժամերի քանակը, այդ հարցում կարող են աջակցություն ցույց տալ երեցները։ Խորհրդի համար տես Ընկերության հոկտեմբերի 1–ի տարեկան նամակը (S-201)։ Նաև տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1993 թ. հունիսի համարի ներդիրի 7—15 պարբերությունները (ռուս.)։

◼ Քարտուղարը պետք է հետևի, որպեսզի տեղական շինարարական կոմիտեն տեղյակ լինի «Թագավորության սրահների շինարարությանը մասնակցող կամավորների հարցաթերթիկը» (S-82) լրացրած բոլոր մկրտված քարոզիչների իրավիճակի մասին։ Եթե կամավոր քարոզչի պայմանները փոփոխության են ենթարկվել, ինչպես օրինակ, տեղափոխություն է կատարվել, կամ էլ երեցի կամ ծառայողական օգնականի նշանակում է ստացել, պետք է անհապաղ նոր բլանկ լրացվի և ներկայացվի կոմիտեին։ Եթե փոխվել է կամավոր քարոզչի հասցեն կամ հեռախոսահամարը, կամ եթե նա այլևս օրինակելի քարոզիչ չի համարվում, երեցները պետք է շտապ կարգով գրավոր տեղեկացնեն այդ մասին տեղական կոմիտեին։

◼ 2000 թ. նահանգային համաժողովները.

Հունիսի 23–25. Սանկտ Պետերբուրգ։ Հունիսի 30–հուլիսի 2. Չիմքենդ։ Հուլիսի 1, 2. Մուրմանսկ։ Հուլիսի 7–9. Իվանովո, Կրասնոդար, Մինսկ*, Չիմքենդ, Վոլգոգրադ։ Հուլիսի 14–16. Կրասնոյարսկ*, Պյատիգորսկ, Տարազ*, Տյումեն, Ուխտա։ Հուլիսի 21–23. Ալմաթի*, Եկատերինբուրգ*, Թբիլիսի* (ռուսերեն), Իրկուտսկ*, Խաբարովսկ*, Նիժնի Նովգորոդ*, Շախտի։ Հուլիսի 28–30. Բիշկեկ*, Թբիլիսի (վրացերեն), Կամչատկայի Պետրոպավլովսկ, Նովոսիբիրսկ, Ստավրոպոլ, Վլադիկավկազ (ա), Վորոնեժ։ Օգոստոսի 4–6. Աբական, Ծնորի (վրացերեն), Կարագանդա, Կարակոլ, Կիրով, Վլադիվոստոկ, Վլադիկավկազ (բ)։ Օգոստոսի 11–13. Բառնաուլ, Յուժնո–​Սախալինսկ, Նեվինոմիսկ*, Ռուդնի*, Ուստ Կամենոգորսկ։ Օգոստոսի 18–20. Գորի (վրացերեն), Իժեվսկ, Նազարովո, Ջեզկազգան, Սեմիպալատինսկ, Քութայիս (վրացերեն)։ Օգոստոսի 25–27. Ակտյուբինսկ, Բրատսկ, Զուգդիդի (վրացերեն), Կասպի (վրացերեն), Մոսկվա, Պավլոդար, Պրոկոպեվսկ, Սոչի, Տոլյատի։ Սեպտեմբերի 1–3. Դուշանբե։ Հոկտեմբերի 6–8. Սանկտ–​Պետերբուրգ#։

# Համաժողով ժեստերի լեզվով։

* Ժեստերի լեզվով թարգմանություն։

◼ 1999 թ. փետրվարի 28–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 10–ով սկսվող շաբաթը ներառյալ Գրքի ուսումնասիրությանը կքննարկենք «Ահա, ամէն բաները նոր կ’ընեմ» գրքույկը։ Իսկ ապրիլի 17–ով սկսվող շաբաթից սկսած կուսումնասիրենք «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գիրքը։

◼ Առաջին անգամ ալբաներեն լեզվով լույս կտեսնի «2000 թ. տարեգիրքը». եթե ժողովներն ունեն այդ հրատարակության պահանջը, կարող են պատվիրել անմիջապես։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը