Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/00 էջ 1
  • Խոսքը հրատապությամբ քարոզիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոսքը հրատապությամբ քարոզիր
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Պահպանիր հրատապության զգացումդ
    2012 Դիտարան
  • Արտերը սպիտակել են հնձի համար
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Եղեք ուրա՛խ մշակներ
    2001 Դիտարան
  • Քարոզչության արդյունքները։ «Արտերը.... սպիտակել են հնձի համար»
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 2/00 էջ 1

Խոսքը հրատապությամբ քարոզիր

1 Ի՞նչ ես հասկանում «հրատապություն» ասելով։ Երբ ասում են, որ ինչ–​որ հարց հրատապ է, դա նշանակում է, որ այն պետք է առանց հետաձգելու ուշադրության առնվի։ Պողոսը հենց դա նկատի ուներ, երբ հորդորեց քրիստոնյաներին ‘խոսքը շարունակ [«հրատապությամբ», ՆԱ] քարոզել’ (Բ Տիմոթ. 4։2)։ Իսկ քո արձագանքը ցույց տալի՞ս է, որ դու այդ ոգով ես վերաբերվում գործին։

2 Հավանաբար, Պողոսին տեղեկացրել էին, որ քրիստոնյա եղբայրներից ոմանք «ծուլանալու» հակում ունեին (Հռովմ. 12։11, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Արդյունքում նվազում էր ինչպես նրանց աշխատանքի արդյունքը, այնպես էլ այն ուրախությունը, որը նրանք կարող էին ստանալ՝ ուրիշներին օգնելուց։

3 Ծառայության վերաբերյալ Հիսուսի տեսակետը։ Ինչպիսի՜ ուրախություն էր վայելում Հիսուսը իր ծառայությունը կատարելիս։ Նա ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը»։ Հիսուսի օրինակը խթանիչ դեր էր կատարում իր աշակերտների համար, որոնց նա քաջալերում էր՝ ասելով, թե ‘արտերը սպիտակել են հնձի համար’ (Յովհ. 4։34, 35)։ Իր ողջ ծառայության ընթացքում Հիսուսը հրատապության ոգի էր ցուցաբերում, ինչը ակնհայտ դարձավ, երբ մի առիթով նա իր աշակերտներին պատվիրեց ‘աղաչել հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար’ (Մատթ. 9։38)։ Հիսուսը գնահատում էր քարոզելու գործը, որն իրեն հանձնարարված էր, և վճռական դիրք էր բռնել, որպեսզի թույլ չտար ոչ մի բանի խոչընդոտել նրան այդ գործն անելիս։

4 Իսկ մեր տեսակե՞տը։ Քարոզելու գործն այսօր ավելի հրատապ է, քան եղել է երբևէ։ Երկրագնդի շատ վայրերում «արտերը պատրաստ են հնձի» համար։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ, թվում է, թե հիմնավոր վկայություն է տրվել, ամեն տարի հազարավոր անհատներ են մկրտվում։ Իրերի ներկա համակարգի ավարտի արագ մոտենալու հետ մեկտեղ ‘ավելանում է Տիրոջ գործը’ (Ա Կորնթ. 15։58)։ Մեր օրերում առավել, քան երբևէ, պետք է լարենք մեր ուժերը Թագավորության պատգամը մարդկանց հաղորդելու համար։

5 Եկեք լիարժեք մասնակցություն ունենան քարոզչական աշխատանքում՝ բարի լուրը մարդկանց հաղորդելով թե՛ տնետուն ծառայության ժամանակ, թե՛ մեր տարածքի մեկ այլ հատվածում մարդկանց հանդիպելիս։ Հնարավորին չափով մասնակցելով այդ գործին՝ մենք բացահայտորեն ցույց կտանք, որ Թագավորությունը մեր կյանքում առաջնային տեղն է զբաղեցնում (Մատթ. 6։33)։ Հրատապության ոգով և հավատարմորեն Աստծո Խոսքը քարոզելը մեզ մեծ ուրախություն կպարգևի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը