Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 12/99 էջ 5
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 1999 Մեր թագավորական ծառայությունը
1999 Մեր թագավորական ծառայությունը
km 12/99 էջ 5

Հայտարարություններ

◼ Դեկտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց», «Աստուածաշունչի Պատմութիւններու Հավաքածոյ», «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» (ռուս.) և «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Հունվար. Ժողովի պահեստում առկա 192 էջանոց ցանկացած գիրք։ Այն ժողովները, որտեղ չկան վերոհիշյալ գրքերը, կարող են տարածել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՝ արարչությամբ» (ռուս.) կամ «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Փետրվար. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գիրքը։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Աշխատիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Քեզ մոտ ունեցիր «Աստված պահանջում է» բրոշյուրը հետաքրքրվող անհատներին առաջարկելու համար. նպատակ դիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։

◼ 2001 թ. Հիշատակի երեկոն կանցկացվի ապրիլի 8–ին՝ կիրակի օրը՝ մայրամուտից հետո։ Այդ մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել այն դեպքում, եթե նույն Թագավորության սրահն օգտագործում են մի քանի ժողովներ և այդ պատճառով անհրաժեշտ է այլ դահլիճներ փնտրել։ Երեցները պիտի համաձայնության գան դահլիճի ադմինիստրացիայի հետ առ այն, որ Հիշատակի երեկոյի ընթացքում շենքում չեն անցկացվի այլ միջոցառումներ և չի լինի ոչ մի աղմուկ, որպեսզի երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով ընթանա։ Ի նկատի ունենալով դեպքի կարևորությունը՝ Հիշատակի երեկոյին ելույթ ունեցող նշանակելու համար երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ երեցներին հերթի դնելու կամ ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու փոխարեն։ Բացառություն կարող է կազմել այն դեպքը, երբ ելույթ ունեցողը օծյալ երեց է։

◼ Լույս են տեսել նոր գրականություններ.

«ՆԱ թարգմանություն. կանոնավոր հրատարակություն» (bi12, առարկա № 5112) — ինդոնեզերեն

«Դանիելի մարգարեությունը» (dp, առարկա № 5328) — վիետնամերեն, թամիլերեն, կորեերեն, ճապոներեն, չինարեն, չինարեն (պարզեցված)

«Աստծո առաջնորդությունը Դրախտ տանող մեր ճանապարհն է» (gu, առարկա № 6643) — արաբերեն, թաի

«Ո՞վ է Եհովան» (T-23) — չինարեն

«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» (T-24) — գերմաներեն, իտալերեն, հունգարերեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը