Ընդօրինակեք Եհովայի անաչառությունը
1 Եհովան անտարբեր չէ մարդկանց նկատմամբ։ Նա անաչառորեն ընդունում է իր կամքը կատարող յուրաքանչյուր անհատի (Գործք 10։34, 35)։ Մարդկանց քարոզելիս Հիսուսը նույնպես անաչառություն ցուցաբերեց (Ղուկ. 20։21)։ Պողոսի նման մենք էլ պետք է ընդօրինակենք Եհովային և Հիսուսին։ Նա գրեց. «Նո՛յն Տէրը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան» (Հռովմ. 10։12)։
2 Աստծո Թագավորության բարի լուրը մեզ հանդիպած բոլոր մարդկանց հաղորդելը փառք է բերում Աստծուն։ Մենք պետք է շարունակենք տարածել այդ հրաշալի լուրը, պատմելով այդ մասին բոլորին, առանց հաշվի առնելու նրանց ռասան, սոցիալական վիճակը, կրթությունը կամ դրամական ապահովվածությունը (Հռովմ. 10։11—13)։ Դա նշանակում է, որ հարկավոր է քարոզել այն անհատներին, ովքեր կլսեն մեզ՝ լինի դա տղամարդ թե կին, երիտասարդ թե ծեր։ Մենք պետք է աչքաթող չանենք ոչ մի տուն կամ բնակարան և հնարավորություն ընձեռենք բոլորին լսել ճշմարտությունը։
3 Հետաքրքրություն ցույց տուր յուրաքանչյուրի հանդեպ։ Մեր նպատակն է հնարավորության սահմաններում յուրաքանչյուր անհատի հետ կապ հաստատելը։ Այդ նպատակով որոշ քարոզիչներ հաջողությամբ քարոզում են բուժընդունարաններում, հիվանդանոցներում, առողջարաններում, սոցապներում և վերականգնողական կենտրոններում։ Քարոզիչները նաև վկայություն են տալիս Թաղման բյուրոների տնօրեններին, դպրոցների տեսուչներին, կոնսուլտանտներին ու դատավորներին։ Պաշտոնական անձանց հետ զրուցելիս ցանկալի է շնորհակալություն հայտնել հասարակությանը ցույց տված նրանց օգնության առիթով։ Եղիր հարգալից և ընտրիր ժամանակահարմար հոդվածներ, որոնք հատուկ վերաբերվում են նրանց աշխատանքին և դրա հետ կապված խնդիրներին։
4 Պատահում է այնպես, որ մեր քույրերից մեկը զրույցի է բռնվում մի դատավորի հետ վերջինիս գրասենյակում։ Աշխույժ զրույցից հետո դատավորն այսպիսի խոսքեր է ասում. «Գիտե՞ք Եհովայի վկաների ինչն է ինձ դուր գալիս. նրանք հաստատուն սկզբունքներ ունեն, որոնցից չեն խոտորվում»։ Այդ պաշտոնատար անձնավորությանը հիանալի վկայություն էր տրվել։
5 Մենք ի վիճակի չենք կարդալ մարդկանց սրտերը։ Սակայն մեզ հանդիպած յուրաքանչյուր անհատի հետ զրույցը փաստում է մեր հավատն այն բանում, որ Աստված է առաջնորդում մեզ մեր կատարած գործում։ Բացի դրանից, այդ զրույցը հնարավորություն է տալիս մարդկանց լսել և արձագանք տալ մեր հաղորդած լուրին (Ա Տիմոթ. 2։3, 4)։ Եկեք մեր ժամանակն իմաստորեն օգտագործենք և ձգտենք ընդօրինակել Եհովայի անաչառությունը՝ հնարավորության սահմաններում բարի լուրը հասցնելով բոլոր մարդկանց (Հռովմ. 2։11; Եփես. 5։1, 2)։