Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ սկսած 1999 թ. մայիսի 3–ից մինչև օգոստոսի 23–ը։ Հատկացված ժամանակում առանձին թղթի վրա աշխատիր հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճիշտ են, թե սխալ հետևյալ պնդումները.
1. Երեխաների հետ խոհեմաբար վարվելու համար ծնողները չպետք է փոխզիջումների գնան Աստվածաշնչի սկզբունքների մեջ։ (1, fy 108 էջ, պարբ. 14)։ Ճիշտ է (Առակ. 13։24)։
2. «Սելով» անունը նշանակում է «Նա, ումն է դա [իրավունքը]» և մարգարեական նշանակությամբ վերաբերվում է Հիսուսին (Ծննդ. 49։10)։ (2, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես kl էջ 93, տողատակի ծանոթագրություն)։ Ճիշտ է։
3. Գործք 4։18—20–ը կարելի է կիրառել այն դեպքում, երբ պետական իշխանությունները պահանջում են մեզանից դադարեցնել քարոզչությունը (16, td 46բ)։ Ճիշտ է։
4. Այն անհատները, ովքեր ապրում են ծայրաստիճան չքավորության մեջ, ի վիճակի չեն Թագավորության գործի համար ֆինանսական նվիրատվություններ անելու (4, w97 15.09, էջ 5, պարբ. 8, ռուս.)։ Սխալ է։ Ղուկաս 21։1—4–ի հաղորդագրությունը փաստում է, որ բոլորն էլ կարող են նվիրատվություններ անել Թագավորության շահերն առաջ տանելու համար այն չափով, որ չափով թույլ են տալիս իրենց նյութական կարողությունները։
5. Ծնողներին, տատիկներին ու պապիկներին պատշաճը հատուցելը մեր երկրպագության մի մասն է (Ա Տիմոթ. 5։4)։ (7, w97 1.12, էջ 4, պարբ. 1, 2)։ Ճիշտ է։
6. Շաբաթը պահելը նախկինում նշան էր Եհովայի և բոլոր ազգերի միջև (10, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես td 38բ)։ Սխալ է։ Ինչպես երևում է Ելից 31։16, 17 խոսքերից, դա նշան էր միայն Եհովայի և իսրայել ազգի միջև։
7. Երբ երեխան բավականաչափ հասունացել է և կարող է իր անձնական որոշումները կայացնել, նա գնալով ավելի շատ պատասխանատվություն է կրում իր կատարած քայլերի համար, հատկապես, երբ խոսքը Աստծո օրենքի մասին է (11, fy էջ 135, պարբ. 17)։ Ճիշտ է։
8. Եթե որևէ կրոն չի համապատասխանում Աստծո կամքին, ապա այն չի կարող ճշմարիտ կրոն լինել (Հռովմ. 10։2, 3)։ (1, td 24ե)։ Ճիշտ է։
9. Հիսուսի խոսքերը, որոնք արձանագրված են Ղուկաս 21։20, 21–ում, իրենց կատարումն ունեցան մ.թ. 66–ին, երբ հռոմեական զորքերը զորավար Տիտոսի գլխավորությամբ նահանջեցին Երուսաղեմից (17, w97 1.07, էջ 4, պարբ. 6, 7)։ Սխալ է։ Այդ իրադարձությունների ժամանակ հռոմեական զորքերի առաջնորդը զորավար Գալլոսն էր։
10. Էպիկուրի ուսմունքը վտանգավոր էր քրիստոնյաների համար, քանի որ այն բխում էր նրա անհավատ հայացքներից, ինչպես օրինակ, նկարագրվում է Ա Կորնթացիս 15։32–ում։ (16, w97 1.11, էջ 24, պարբ. 5, ռուս.)։ Ճիշտ է։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Ի՞նչ դաս ենք քաղում ճարպ ուտելու արգելքից, որն արձանագրված է Ղեւտացոց 3։17–ում։ (13, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես w84 1.11, էջ 10, պարբ. 2)։ Ճարպը ամենասննդարար և համեղ մասն էր համարվում։ Հետևաբար, այդ արգելքն օգնում էր իսրայելացիներին հասկանալ, որ իրենց ունեցած ամենալավ բանը պատկանում էր Եհովային։ Այսօր քրիստոնյաները պետք է իրենց լավագույնը շնորհեն Եհովային (Կող. 3։23, 24)։ (Բավական է տալ իմաստը)։
12. Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց Բանսարկու Սատանային գոյություն ունենալ (Ել. 9։15, 16)։ (5, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես w92 1.06, էջ 10, պարբ. 14)։ Քանի որ Սատանայի բարձրացրած վիճաբանական հարցը վերաբերում էր Եհովայի գերիշխանության արդարացիությանը, Եհովան թույլ է տվել Սատանային գոյություն ունենալ, որպեսզի ցույց տա իր զորությունը և իր անունը հռչակի ամբողջ երկրում։ (Բավական է տալ իմաստը)։
13. Երբ ընտանիքի անդամներից մեկը լուրջ հիվանդանում է, ի՞նչ նախնական քայլեր պետք է ձեռնարկի ընտանիքը առաջնահերթություններ դնելու համար (Առակ. 15։22)։ (6, fy էջ 122, պարբ. 14)։ Ընտանիքի անդամները պետք է միասին քննարկեն ծագած իրավիճակը՝ առաջնորդության համար Աստծո Խոսքին դիմելով (Սաղ. 25։4)։
14. Ի՞նչ իմաստով էր իսրայել ազգը «քահանաների թագաւորութիւն» (Ել. 19։6)։ (7, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես w95 1.10, էջ 13, պարբ. 8)։ Երբ հանդիսավոր կերպով հաստատվեց Մովսիսական օրենքը, յուրաքանչյուր ոչ–ղևտացի ընտանիքի առաջնեկի փոխարեն ընտրվեց ղևտացի մեկ տղամարդ։ Այսպիսով՝ Իսրայելի բոլոր ընտանիքները, կարծես թե, ներկայացվում էին տաճարի ծառայության համար. իսրայելացիներն իրենց հերթին ներկայացնում էին Եհովային մնացած ազգերի առջև։
15. Ի՞նչ տարբերություն գոյություն ունի «պարզ» և «պղտոր» աչքերի միջև (Մատթ. 6։22, 23)։ (10, w97 1.10, էջ 26, պարբ. 5, ռուս.)։ «Պարզ» աչքը կենտրոնացած է հոգևորի՝ Աստծո Թագավորության վրա, «պղտոր» աչքը հեռատես չէ և նպատակակետը միայն մարմնական անցողիկ ցանկություններն են, ոչ թե՝ հոգևոր բաները։
16. Ինչպե՞ս կարելի էր Դավիթի մասին խոսել որպես «կատարեալ սրտով եւ ուղղութիւնով» ընթացող մեկի, երբ նա սխալներ է գործել (Գ Թագ. 9։4)։ (11, w97 1.05, էջ 5, պարբ. 2, ռուս.)։ Եհովան Դավիթին վստահության արժանի էր համարում, քանի որ նա խոնարհ էր և ցանկանում էր ճիշտը գործել, նա միշտ Աստծուց խրատ էր խնդրում, ապա ընդունում էր ստացած խրատներն ու հանդիմանությունը և, բացի այդ, նա երբեք չխոտորվեց ճշմարիտ երկրպագությունից։
17. Խորանի առնչությամբ իսրայելացիների «այնպէս» անելը ժամանակակից ո՞ր առանձնաշնորհումների նախանշանն է հանդիսանում (Ելից. 39։32)։ (12, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w96 1.02, էջ 8, պարբ. 9)։ Մեր օրերում Աստծո ծառաները հնարավորություն ունեն քարոզչությանը և Թագավորության գործի տարածմանը ամբողջ սրտով թիկունք կանգնելու։
18. Գրություններից ո՞ր համարները կարելի է բերել ցույց տալու համար, որ Աստված՝ Հայրը, մեկ անձնավորություն է, և ոչ թե՝ երեք։ (11, td 18ա)։ Բ Օրինաց 6։4; Մաղաքիա 2։10; Հռովմայեցիս 3։29, 30 և այլն։
19. Ի՞նչ դաս ենք քաղում Նադաբի և Աբիուդի հետ պատահած դեպքից, որի մասին արձանագրված է Ղեւտացոց 10։1, 2–ում։ (15, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w84 1.11, էջ 10, պարբ. 3)։ Այսօր Եհովայի պատասխանատու ծառաները պետք է կատարեն նրա պահանջները և անպարկեշտություններ թույլ չտան ու չչարաշահեն իրենց պարտականություններով (Ղեւտ. 10։8—11)։ (Բավական է տալ իմաստը)։
20. Ինչո՞ւ էր Մովսիսական օրենքի տակ գտնվող կինը ծննդաբերության պատճառով «անմաքուր» համարվում (Ղեւտ. 12։2, 5)։ (16, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես w84 1.11, էջ 10, պարբ. 5)։ Քանի որ բազմացման օրգանները ստեղծվել էին կատարյալ կյանքը փոխանցելու նպատակով, ծննդաբերության ընթացքում ժամանակավոր «անմաքուր» վիճակը ուշադրություն էր դարձնում ժառանգական մեղավորության և քավիչ զոհաբերության անհրաժեշտության վրա։
Լրացրու բաց թողնված բառը (բառերը) կամ արտահայտությունը.
21. Թեև միայնակության դեմ հրաշք–բուժում գոյություն չունի, սակայն միայնակ ծնողը կարող է հաղթահարել դա Եհովայի օգնությամբ, որը կարելի է ստանալ անդադար աղոթքների շնորհիվ (Ա Տիմոթ. 5։5)։ (2, fy էջ 112, պարբ. 21)։
22. Կյանքում դժբախտության պատճառ կարող են դառնալ ժամանակը և դիպվածը կամ մեր իսկ ժառանգած մեղավորությունը։ (6, w97 15.05, էջ 22, պարբ. 7, ռուս.)։
23. Գիտակցաբար մեղանչելու սովորությունը կամ սուրբ հոգու դեմ մեղանչելը մահվան է առաջնորդում (Ա Յովհ. 3։6—9)։ (8, td 30ե)։
24. Այն, թե ինչպիսին ենք մենք ներքուստ, հիմնականում որոշվում է այն բանով, թե ինչպիսի վարք ունենք, երբ մեզ ոչ ոք չի տեսնում, ոչ թե նրանով, թե ինչպիսին է մեր վարքը մարդկանց ներկայությամբ։ (15, w97 15.10, էջ 29, պարբ. 4, ռուս.)։
25. Եթե բերքահավաքի տոները հեթանոսական կամ կեղծ կրոնական ծագում ունեն, ճշմարիտ քրիստոնյաները, չցանկանալով տհաճեցնել Եհովային, կմերժեն որևէ ձևով մասնակցել նման պիղծ երկրպագությանը։ (1, w97 15.09, էջ 9, պարբ. 6, ռուս.)։
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Մովսեսի կողմից (Եգիպտոսի բոլոր ջրերը. Նեղոս գետի ջրերը) արյան վերածվելուց հետո, եգիպտացի քրմերը նույնպիսի հրաշք գործեցին և իրենց կախարդության համար հավանաբար գործածեցին (գետնից. լճերից) հանած ջուրը (Ել. 7։19—24)։ (4, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն, տես w84 1.10, էջ 22)։
27. Կկարողանա արդյոք ընտանիքը հաջողությամբ տանել տան անդամներից մեկի լուրջ հիվանդությունը, թե՝ ոչ, մեծ մասամբ կախված է նրանց (նյութական ապահովվածությունից. տրամադրվածությունից. ապահովագրության փաստաթղթից) (Առակ. 17։22)։ (5, fy էջ 120, պարբ. 10)։
28. Նա, ով իր սրտում ասում է՝ «Աստուած չ’կայ», կոչվում է «անզգամ» իր (կրած բարոյական արատի. տգիտության. դատելու անկարողության) պատճառով (Սաղ. 14։1)։ (9, w97 1.10, էջ 6, պարբ. 8, ռուս.)։
29. Ադամն ու Եվան ապստամբելով՝ կորցրեցին իրենց ունեցած ամենակարևոր բանը՝ (կատարելությունը. Աստծո հետ ունեցած իրենց փոխհարաբերությունը. պարտեզ–բնակավայրը), ինչը նրանց երջանկության բանալին էր։ (14, w97 15.10, էջ 6, պարբ. 2, ռուս.)։
30. «Վնասը» վերաբերում է (միայն մորը; միայն չծնված երեխային; և՛ մորը, և՛ նրա արգանդում զարգացող երեխային) (Ելից 21։23)։ (8, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես w96 1.03, էջ 20, պարբ. 3)։
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Ելից 5։2; Ելից 21։29; Առակ. 1։8; Գաղ. 5։20; Յակ. 1։14, 15
31. Քրիստոնյան, որը բարկության հաճախակի պոռթկումներ է ունենում, ձեռք է բարձրացնում ընտանիքի անդամների վրա և չի զղջում, կարող է զրկվել ընկերակցությունից։ (Գաղ. 5։20)։ (17, fy էջ 150, պարբ 23)։
32. Մեր գործերը արդյունքն են մեր մտածելակերպի։ (Յակ. 1։14, 15)։ (16, fy էջ 148, պարբ. 18)։
33. Եհովա Աստված նվաստացնում է բոլոր նրանց, ովքեր հանդգնորեն մերժում են ընդունել, որ ի՛նքն է Աստված։ (Ել. 5։2)։ (4, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; տես w93 1.02, էջ 24, պարբ. 18)։
34. Թեև, համաձայն Աստվածաշնչի, երեխայի դաստիարակության համար հիմնականում պատասխանատու է հայրը, սակայն մայրը նույնպես կարևոր դեր է խաղում այդ հարցում։ (Առակ. 1։8)։ (10, fy էջ 133, պարբ. 12)։
35. Օրենքը թույլ չէր տալիս, որ սպանության դեպքում անուշադրությունը որպես արդարացում օգտագործվի ողորմություն ստանալու համար։ (Ել. 21։29)։ (8, Աստվածաշնչի շաբաթական ընթերցանություն; w96 1.03, էջ 21, պարբ. 5)։