Աղոթիր Եհովային օգնության համար
1 Հիսուսը հավաստիացրեց իր աշակերտներին, որ իրենց ծառայության մեջ Եհովայի օրհնության կարիքն ունեին (Մատթ. 9։37, 38)։ Փառաբանության և շնորհակալական աղոթքները, ինչպես նաև մեր անկեղծ խնդրանքներն ու աղաչանքները ցույց են տալիս, որ ամբողջությամբ Եհովայի օգնությանն ենք ապավինում (Փիլիպ. 4։6, 7)։ Գրությունները հորդորում են մեզ շարունակ խնդրել «ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով», որոնց մեջ են մտնում նաև ծառայության համար մատուցած մեր աղոթքները (Եփես. 6։18)։
2 Աղոթքում մենք փառաբանում ենք Եհովային իր անզուգական հատկությունների և գործերի համար։ Փառաբանում ենք նաև որպես բարի լուրը Տվողի, որը մարդկանց ենք հաղորդում։ Եհովան արժանի է փառաբանության, քանի որ միայն նրա շնորհիվ է, որ ծառայության մեջ հաջողությունների ենք հասնում (Սաղ. 127։1)։
3 Մեր շնորհակալական աղոթքները գնահատանք են արտահայտում իր կամքի և նպատակի մասին Եհովայի տված գիտության համար։ Թագավորության մասին ճշմարտությունը ուրիշներին հաղորդելը մի՞թե առանձնաշնորհում չէ։ Մենք շնորհակալ ենք Եհովայից ծառայության մեջ մեր կատարած ամեն բանի համար (Սաղ. 107։8; Եփես. 5։20)։
4 Տեղին է, երբ Եհովայից օգնություն ենք խնդրում, որպեսզի գտնենք մարդկանց, ովքեր կընդունեն Աստվածաշունչն ուսումնասիրելու մեր առաջարկը և որպեսզի ճշմարտությունը հասցնենք նրանց սրտերին։ Այսպիսի խնդրանքները ցույց են տալիս, որ ընդունում ենք այն, որ միայն Աստված կարող է ծառայության մեջ մեր կատարած աշխատանքը արդյունավետ դարձնել (Ա Կորնթ. 3։5—7)։
5 Մի քրոջ թվում էր, թե իր՝ ամսագրերի մատակարարման երթուղու ցանկում ընդգրկված մի կին վերցնում է «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը և չի ընթերցում։ Չցանկանալով, որ զուր տեղը կորչեն այս թանկարժեք ամսագրերը՝ նա խնդրում է Եհովային, որ, եթե այդ կինը չի ընթերցում դրանք, հրաժարվի վերցնել։ Հաջորդ այցելության ժամանակ այդ կնոջ ամուսինն ասում է. «Շնորհակալ եմ, որ կանոնավորաբար բերում եք այս ամսագրերը։ Ես հաճույքով կարդում եմ դրանք, և իսկապես ինձ դուր են գալիս»։
6 Կարող ենք խոնարհությամբ և անկեղծորեն Եհովայից օգնություն խնդրել, որպեսզի կարողանանք պայքարել մարդկանց անտարբերության ու ծաղրանքի դեմ և, համարձակությամբ քարոզելով, կարողանանք հաղթահարել ցանկացած մարդավախություն (Գործք 4։31)։ Եթե շարունակ խնդրենք «ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով» և հնազանդորեն կատարենք մեր սուրբ ծառայությունը, ապա կարող ենք վստահ լինել, որ Եհովայից օգնություն կստանանք (Ա Յովհ. 3։22)։