«Ընտանեկան Ուրախութիւն» գիրքը առաջարկիր բոլոր տարիքի անհատներին
1 Կալիֆոռնիայից մի երիտասարդ հետևյալ խոսքերով արտահայտեց «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը» գրքի վերաբերյալ իր գնահատանքը. «Ես երախտապարտ եմ այդ գրքի համար և հորդորում եմ ուրիշ ընտանիքներին կարդալ այդ հոյակապ ձեռնարկը։ Գիրքը.... օգնում է իմ ընտանիքին՝ խաղաղություն և երջանկություն գտնելու»։ Այս երիտասարդի օրինակը քաջալերում է մեզ «Ընտանեկան Ուրախութիւն» գիրքն առաջարկել բոլոր տարիքի անձանց։ Ահա գիրքն առաջարկելու մի քանի կերպեր, որոնք կարող ես գործածել ծառայության մեջ փետրվար ամսին։
2 Երիտասարդ անձնավորության հանդիպելիս՝ կարող ես ասել.
◼ «Ձեր հասակակիցներից շատերին հետաքրքրում է ամուսնությունը։ Իսկ որտե՞ղ կարելի է այս հարցի վերաբերյալ հուսալի տեղեկություն գտնել։ [Թույլ տուր պատասխանել]։ Հաճախ երիտասարդները խոստովանում են, որ վստահ չեն, արդյոք պատրա՞ստ են ամուսնանալու, թե՝ ոչ։ Թույլ տվեք կիսվել ձեզ հետ այդ հարցին վերաբերող թեմայի շուրջ, որը զետեղված է այս ձեռնարկում»։ Բացիր գրքի 14 էջը և կարդա 3–րդ պարբերությունը։ Ապա մատնանշիր այդ գլխի յուրաքանչյուր ենթավերնագիրը։ Առաջարկիր գիրքը և պայմանավորվիր կրկին այցելել։ Հիշիր, որ գիրքն անչափահասի առաջարկելուց առաջ, անհրաժեշտ է զրուցել նրա ծնողների հետ և իմանալ՝ համաձա՞յն են նրանք, որ իրենց երեխան ընթերցի այն։
3 Ծնողների հետ զրուցելիս՝ կարող ես ասել.
◼ «Մենք ծնողներին առաջարկում ենք մի շարք խորհուրդներ, որոնք կիրառելի են երեխաներին դաստիարակելիս։ Դրանք զետեղված են այս ձեռնարկում՝ «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը»»։ Բացիր 55 էջը։ Կարդա 10–րդ պարբերությունը, կենտրոնացիր 11–րդ պարբերության մեջ տեղ գտած Բ Օրինաց 6։6, 7 խոսքերի վրա։ Այնուհետև նրանց ուշադրությունը հրավիրիր 12—16 պարբերությունների ընդգծված նախադասությունների վրա։ Ապա շարունակիր. «Այս գիրքը շատ ծնողների օգնել է ավելի մեծ հաջողությունների հասնելու։ Եթե ցանկանաք կարդալ այն, հաճույքով ձեզ մոտ կթողնեմ մեկ օրինակ»։
4 Տարեց անհատների հետ զրուցելիս՝ կարող ես ասել.
◼ «Հիմա ես կկարդամ մի փոքրիկ հատված այս գրքից և կուզեի իմանալ ձեր կարծիքը այդ մասին»։ Բացիր «Ընտանեկան Ուրախութիւն» գրքի 169 էջը և կարդա 17–րդ պարբերության առաջին երկու նախադասությունները։ Ապա արձագանքի սպասիր։ Մինչև գիրքն առաջարկելը, կարող ես գրքից ուրիշ հատվածներ ընթերցել՝ կախված զրուցակցիդ տված պատասխանից։
5 «Ընտանեկան Ուրախութիւն» գիրքը հաստատակամորեն տարածելիս՝ հիշիր, որ պետք է փորձել Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Գուցե «Աստված պահանջում է» բրոշյուրի 8–րդ դասը կամ «Գիտություն» գրքի 15–րդ գլուխը հարմար լինեն ուսումնասիրությունը սկսելու համար։ Միևնույն ժամանակ, եկեք օգնենք բոլոր տարիքի մարդկանց՝ երջանիկ, քրիստոնեական կյանք կառուցելու։