Ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի փոփոխություն
1 Մենք բոլորս գնահատում ենք ժողովում ակտիվորեն ծառայող լիաժամ և օժանդակ ռահվիրաներ ունենալը։ Նույնիսկ այնտեղ, որտեղ տարածքները սահմանափակ են և կրկին ու կրկին մշակված, ռահվիրաները լավ օրինակ են ծառայում՝ ջանասիրաբար կատարելով Թագավորության իրենց ծառայությունը։ Նրանք քաջալերում են բոլոր քարոզիչներին շարունակել փնտրել նրանց, ովքեր «տրամադրված» են ճշմարտության հանդեպ (Գործք 13։48, ՆԱ)։
2 Ընկերությունը տեղյակ է ռահվիրաներին հանդիպած աճող դժվարությունների մասին, հատկապես, կապված ոչ լրիվ աշխատանքային օրով այնպիսի աշխատանք ճարելու հետ, որպեսզի հնարավոր լինի բավարար կերպով հոգալ անձնական կարիքները և չթողնել լիաժամ ծառայությունը։ Շատ երկրներում տիրող ներկա տնտեսական իրավիճակը մեծ խոչընդոտ է հանդիսանում նաև նրանց համար, ովքեր սրտանց ցանկանում են ռահվիրայական ծառայություն վերցնել։ Վերջին ամիսների ընթացքում ուշադրությամբ քննարկվեցին այս և ուրիշ ազդակներ։
3 Հետևաբար, նկատի առնելով վերոհիշյալը, Ընկերությունը պակասեցրել է լիաժամ և օժանդակ ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակը։ 1999 օրացուցային տարվանից սկսած՝ լիաժամ ռահվիրաները կհանձնեն ամսական 70 ժամ, ընդհանուր առմամբ՝ տարին 840 ժամ, իսկ օժանդակ ռահվիրաները՝ 50 ժամ։ Հատուկ ռահվիրաների և միսիոներների ժամերի քանակը մնում է անփոփոխ, քանի որ Ընկերությունը ապահովում է նրանց նյութական անհրաժեշտ միջոցներով։ Այսպիսով՝ ռահվիրաները կարող են էլ ավելի կենտրոնանալ քարոզչական և աշակերտներ պատրաստելու գործունեության վրա։
4 Հուսով ենք, որ ժամերի հետ կապված այս փոփոխությունը ավելի մեծ թվով ռահվիրաների կօգնի պահպանելու ծառայության այս թանկարժեք առանձնաշնորհումը։ Կատարված փոփոխությունը նաև ավելի շատ քարոզիչների առջև ճանապարհ կբացի, որպեսզի լիաժամ և օժանդակ ռահվիրայություն վերցնեն։ Ինչպիսի՜ օրհնություն ժողովի յուրաքանչյուր անդամի համար։