Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ քարտուղար
1 Ժողովի քարտուղարը կարևոր դեր է խաղում՝ հետևելով, որպեսզի «ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի» լինի (Ա Կորնթ. 14։40)։ Որպես ժողովի կոմիտեի անդամ՝ նա հոգ է տանում ժողովների նամակագրության և քարտարանում կարևոր գրանցումներ կատարելու մասին։ Թեև նրա կատարած աշխատանքը, գուցե, այնքան էլ նկատելի չէ մնացածներին, ինչպես մյուս երեցներինը, սակայն, նրա ծառայությունն անչափ կարևոր է և գնահատելի։
2 Երբ Ընկերությունից կամ ուրիշներից նամակներ են գալիս, քարտուղարն ուշադրությամբ զննում է դրանք և աչքի տակ առնում, որպեսզի, երբ հարկավոր լինի, համապատասխան քայլեր ձեռնարկվեն։ Նա հոգ է տանում, որ ստացված նամակներն ընթերցեն բոլոր երեցները, ապա դրանք տեղավորում է ժողովի քարտարանում։ Նա ստուգում է գրականություն և ամսագրեր պատվիրելու լրացված բլանկները և դրանք ուղարկում Ընկերություն։ Նա անձամբ հետևում է հաշվետվությունների հետ կապված եղբայրների կատարած աշխատանքին, ինչպես նաև զբաղվում համաժողովների հետ կապված բոլոր հարցերով։
3 Քանի որ քարտուղարը ժողովի ամենամսյա ծառայության հաշվետվությունը Ընկերություն պիտի ուղարկի յուրաքանչյուր ամսվա վեցից ոչ ուշ, մենք բոլորս պետք է ամեն ամսվա վերջում անհապաղ հանձնենք քարոզչական ծառայության հաշվետվությունները։ Այնուհետև նա գրանցում է ծառայության հաշվետվությունները ժողովի քարոզիչների քարտերում։ Յուրաքանչյուր քարոզիչ կարող է խնդրել քարտուղարին և նայել իր անձնական քարտը։
4 Երբ քարոզիչը մի ժողովից տեղափոխվում է մեկ այլ ժողով, քարտուղարների դերը կայանում է նրանում, որ ժողովի երեցներից խնդրեն կամ նրանց ուղարկեն հանձնարարական նամակ տվյալ քարոզչի մասին և նրա անձնական քարտը («Մեր ծառայությունը», էջ 105, ռուս.)։
5 Քարտուղարը հետևում է ռահվիրաների գործունեությանը՝ տեղեկացնելով երեցներին՝ հատկապես ծառայողական վերակացուին այն բոլոր դժվարությունների մասին, որոնք, միգուցե, առաջացել են ռահվիրաների մոտ։ Նա նաև տեղեկացնում է ժողովի գրքի ուսումնասիրության պատասխանատու եղբայրներին ծառայության մեջ անկանոն քարոզիչների մասին։ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պասիվ քարոզիչներին հոգ տանելու առաջնորդությունն իրենց ձեռքն են վերցնում («Մեր թագավորական ծառայությունը», 1996 թ., հունիս, էջ 1)։
6 Եկեք էլ ավելի գնահատենք քարտուղարի կատարած աշխատանքը և մեր ուժերից եկածն անենք՝ օգնելով նրան հաջողությամբ կատարելու տնտեսի գործը (Ա Կորնթ. 4։2)։