Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/14 էջ 4
  • Հարցերի արկղ (3)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ (3)
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ անեմ, եթե հասակակիցներս ճնշում են, որ սեքսով զբաղվեմ
    Երիտասարդները հարցնում են
  • Խոսիր երեխայիդ հետ սեքսի մասին
    2010 Դիտարան
  • Օրալային սեքսը համարվո՞ւմ է սեքս
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս բացատրեմ սեքսի մասին իմ դիրքորոշումը
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 6/14 էջ 4

Հարցերի արկղ (3)

◼ Ի՞նչ պետք է հաշվի առնենք հակառակ սեռի հետ կապված, երբ հարցը վեպաբերում է ծառայությանը։

Մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ մեր եղբայրներն ու քույրերը ձգտում են վարքի հետ կապված բարոյական բարձր չափանիշների հետևել։ Այդուհանդերձ, մենք ապրում ենք անմաքուր և ամենաթող աշխարհում, որտեղ բարոյականության հարցում շատ սահմանափակումներ չկան։ Թեև բարի միտումներ ունենք, բայց հարկավոր է միշտ զգոն լինել, որպեսզի անպատշաճ վարք չդրսևորենք կամ մեր վարքով նախատինք չբերենք։ Դա նշանակում է, որ պետք է զգույշ լինենք նաև քարոզչական ծառայության ժամանակ։

Ծառայության ժամանակ մեր զրուցակիցը կարող է լինել հակառակ սեռի անհատ, ով գուցե անկեղծորեն հետաքրքրվում է ճշմարտությամբ։ Եթե ծառայում ենք առանց համագործակցի, և հակառակ սեռի անհատը տանը մենակ է, ապա սովորաբար լավ կլինի վկայություն տալ դռան առաջ և ներս չմտնել։ Եթե անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, կարելի է պայմանավորվել կրկին հանդիպելու, երբ մեզ հետ կլինի մեկ ուրիշ քարոզիչ, կամ երբ այդ անհատը տանը մենակ չի լինի։ Եթե դա հնարավոր չէ, խելամիտ կլինի փոխանցել հասցեն նույն սեռի որևէ քարոզչի։ Սա վերաբերում է նաև հակառակ սեռի հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելուն (Մատթ. 10։16)։

Մենք պետք է զգուշություն դրսևորենք նաև այն հարցում, թե ում հետ ենք ծրագրում ծառայել։ Թեև տարբեր սեռի քարոզիչները կարող են երբեմն միասին ծառայել, տեղին չի լինի կանոնավորաբար ծառայության գնալ միևնույն անհատի հետ, եթե նա քո կողակիցը կամ մտերիմ բարեկամը չէ։ Հետևաբար, քարոզչական հանդիպումն անցկացնող եղբայրը պետք է ողջամտություն դրսևորի, երբ քարոզիչներին, այդ թվում նաև անչափահաս նշանակում է զույգերով ծառայության գնալու։

Եթե միշտ ողջամտություն դրսևորենք, «ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տա» ո՛չ մեզ, ո՛չ ուրիշներին (2 Կորնթ. 6։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը