Օգնեք մյուսներին ծառայել Եհովային ամբողջ սրտով
1 Եհովան արդարացիորեն ակնկալում է, որ մեզանից յուրաքանչյուրը նրան ծառայի ամբողջ սրտով (Մարկ. 12։30; Կող. 3։23)։ Թեպետ ամեն մեկս ունի տարբեր ընդունակություններ, սակայն բոլորս էլ ցանկանում ենք Եհովային ուղղված մեր ծառայության մեջ անել ամեն բան, ինչ կարող ենք (Մատթ. 13։23)։
2 Կարո՞ղ ենք օգնել մեր երեխաներին ձգտելու այդպիսի նպատակի։ Ինչպե՞ս խրախուսել հետագա քայլեր կատարելու նրանց, ում հետ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը։ Կա՞ն արդյոք ժողովում քույրեր ու եղբայրներ, որոնք ավելի որակով կամ ավելի շատ կարող են ծառայել, եթե իրենց գործնական օգնություն ցույց տանք։
3 Ինչպե՞ս օգնել։ Կան մեծ թվով մարդիկ, ովքեր կանոնավորաբար հաճախում են ժողովի բոլոր հանդիպումներին։ Նրանցից ոմանք նույնիսկ որակելի են, որպեսզի սկսեն մասնակցել քարոզչական ծառայությանը։ Դա գովելի է։ Սակայն ոչ բոլորն են վճռում նվիրվել Եհովային և մկրտվել։ Կարո՞ղ ենք մենք օգնել։ Փորձե՞լ ենք նրանց հետ սրտաբաց խոսակցություն վարել։ Գուցե նրանց օգնի ներքոհիշյալ հոդվածների անկեղծ, սրտամոտ քննարկումը։ Ահա դրանք՝ «Հարկավո՞ր է, որ մկրտվես» (w93–U 1.4, էջ 4–7), «Պէ՞տք է մկրտուիմ» (w93 1.1, էջ 27–29) կամ «Ի՞նչ բան ձեզ ետ կը պահէ մկրտուելէ» (w89 1.1, էջ 10–15)։
4 Կան նաև այնպիսի քարոզիչներ, ովքեր մկրտվել են, սակայն հաստատուն քայլեր չեն անում ընդլայնելու իրենց ծառայության ոլորտը, թեպետ իրենց ընդունակություններն ու հանգամանքները թույլ են տալիս դա անել։ Որոշ կանոնավոր քարոզիչներ ժամանակ առ ժամանակ ծառայում են որպես օժանդակ ռահվիրաներ։ Կարո՞ղ էին նրանք անհրաժեշտ փոփոխություններ մտցնել, որպեսզի միշտ ծառայեին որպես օժանդակ ռահվիրաներ։ Իսկ վերջիններս էլ գուցե կարողանային դառնալ ընդհանուր ռահվիրաներ։ Ծնողների, երեցների կամ արդեն որպես ընդհանուր ռահվիրա ծառայող քարոզիչների գործնական խորհուրդները և քաջալերական խոսքերը գուցե խրախուսեն այդպիսի քարոզիչներին վերանայել իրենց հանգամանքները և առավելագույնս օգտագործել իրենց ունակությունները (Բ Տիմոթ. 4։2)։
5 Քաջալերեք, որպեսզի աճեն հոգևորապես։ Արձագանքելով անհրաժեշտ քաջալերանքին, նրանք, ովքեր «ձգտում» են ժողովում լրացուցիչ պատասխանատվություններ ստանալ, կարող են դառնալ որակելի՝ ծառայողական օգնականի կամ երեցի պատասխանատվություններ ստանձնելու համար (Ա Տիմոթ. 3։1)։ Մյուսները, սովորելով Աստվածապետական ծառայության դպրոցում, կարող են դառնալ հմուտ հռետորներ։ Որոշ ամուրի երեցների և ծառայողական օգնականների օգնել են հարկ եղած փոփոխություններ մտցնել, որպեսզի որակելի դառնան ուսանելու Ծառայության կատարելագործման դպրոցում։ Գիտե՞ս, թե ինչպես կարող են ընտանիքիդ կամ ժողովի անդամները ընդլայնել իրենց ծառայությունը, եթե նրանց հարկ եղած օգնությունը ցույց տրվի։ Ինչպե՞ս կարող ես անձամբ դու օգնել։
6 Եհովայի ծառայության մեջ պիտի անենք այն ամենը, ինչը մեր հնարավորությունների սահմաններում է (Յայտն. 4։11)։ Մենք պետք է կատարենք նրա կամքը ամբողջ սրտով և օգնենք մյուսներին նմանապես վարվել (Եփես. 6։6)։ Նրանք, ովքեր արձագանքում են օգնությանն ու խրախուսանքին և ծառայում են Եհովային ողջ սրտով, կարող են վստահ լինել, որ նրանից «հատուցում» կստանան (Կող. 3։24)։