Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/99 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ժողովի Գրքի ուսումնասիրություն. ինչո՞ւ այս հանդիպման կարիքն ունենք
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես են ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուները անհատական հետաքրքրություն ցույց տալիս
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչ օգուտներ ենք ստանում ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումից
    2007 Մեր թագավորական ծառայությունը
1999 Մեր թագավորական ծառայությունը
km 9/99 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ինչպե՞ս վարվել Աստվածաշնչի ուսումնասիրությունների հաշվետվությունների հետ այն բանից հետո, երբ քարտուղարը պատրաստում է դաշտի ծառայության ամսական հաշվետվությունները։

Ժողովի քարտուղարը Աստվածաշնչի ուսումնասիրությունների հաշվետվությունները իր քարտարանում պահում է երկու ամիս, որից հետո դրանք կարելի է հանձնել ժողովի Գրքի ուսումնասիրության ղեկավարին, ինչը կօգնի վերջինիս քաջալերել և աջակցություն ցույց տալ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնողներին։ Օգնության ձեռք կարելի է մեկնել նաև ուսումնասիրող անհատներին։

Գրքի ուսումնասիրության ղեկավարը պետք է ժամանակ տրամադրի հետաքրքրվող անհատների հետ ծանոթանալուն և քաջալերի նրանց հնարավորության դեպքում հաճախելու տեղի գրքի ուսումնասիրության խումբը։ Նա կարող է եղբայրների և քույրերի հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների շուրջը ոգևորիչ զրույցներ անցկացնել ժողովի կանոնավոր հանդիպումներից առաջ կամ հետո։ Նա կարող է պայմանավորվել որոշ քարոզիչների հետ, որպեսզի ներկա գտնվի նրանց Աստվածաշնչի ուսումնասիրություններին. այդպես վարվելով նա հոգևորապես կօգնի նրանց։ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու հարցում կարող է քաջալերել նաև ծառայողական վերակացուն ժողովի Գրքի ուսումնասիրության խումբն այցելելիս՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունների հաշվետվության տվյալների մասին նախօրոք տեղեկանալով։

Աստվածաշնչի ուսումնասիրությունների հաշվետվության քարտարանը պետք է մատչելի լինի շրջանային վերակացուի համար, երբ վերջինս այցելի տվյալ ժողովը։ Նա ևս կարող է համագործակցել որոշ քարոզիչների հետ՝ մասնակցելով նրանց Աստվածաշնչի ուսումնասիրություններին։ Դա կքաջալերի հատկապես ուսումնասիրող անհատին և օգտակար կլինի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնողի համար։ Կամ էլ շրջանային վերակացուն կարող է այցելել այդ հետաքրքրվող անհատներին՝ տվյալ ժողով այցելության համար նախատեսված օրերից մի հարմար օր ընտրելով։

Ամեն դեպքում, եթե Աստվածաշնչի ուսումնասիրությունն ընդհատվում է, այդ մասին պետք է գրանցել Աստվածաշնչի ուսումնասիրությունների հաշվետվության բլանկում՝ նշելով ընդհատման պատճառը։ Երբ շրջանային վերակացուն այցելում է ժողով, նա պետք է ստուգի Աստվածաշնչի ուսումնասիրությունների հաշվետվությունը։ Ստուգման արդյունքներից ելնելով՝ գուցե հնարավոր լինի օգնել այն անհատներին, ովքեր դադարեցրել են Աստվածաշնչի իրենց ուսումնասիրությունը, որպեսզի ավելի աչալուրջ լինեն իրենց հոգևոր կարիքների նկատմամբ։ Որքան հաճելի կլինի, երբ ուսումնասիրությունն ընդհատած անհատները կարողանան վերսկսել այն և մեկ անգամ ևս հոգևորապես օգնություն ստանալ։

Բոլորս էլ հետաքրքրված ենք աշակերտներ պատրաստելու գործով և ցանկանում ենք օգտագործել ամեն պատեհ առիթ ճշմարտության գիտությունն ընդունող անհատներին քաջալերելու և օգնելու համար։ Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների հաշվետվությունը այդ հարցում կարող է օգնություն հանդիսանալ։ Գրքի ուսումնասիրության ղեկավարը ամեն ամիս քարտուղարից նոր հաշվետվությունները ստանալուց հետո հները կարող է դեն գցել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը