Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp19 № 2 էջ 3
  • Ինչո՞ւ գուցե ապրելն անիմաստ թվա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ գուցե ապրելն անիմաստ թվա
  • 2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ թվում է՝ էլ ելք չկա
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Երբ հարազատ եք կորցնում
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Երբ աղետ է լինում
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Երբ դժբախտություն է պատահում
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2019 Դիտարան (հանրային թողարկում)
wp19 № 2 էջ 3
Երիտասարդ կինը լաց է լինում աշխատավայրում

Ինչո՞ւ գուցե ապրելն անիմաստ թվա

ԿՅԱՆՔԸ հրաշալի է, երբ ամեն ինչ հարթ է ընթանում։ Իսկ ի՞նչ եթե հանգամանքների պատճառով ապրելն անտանելի է դառնում։

Օրինակ՝ Միացյալ Նահանգներից Սալինa, որը փոթորկի պատճառով կորցրել էր գրեթե իր ողջ ունեցվածքը, ասում է. «Չգիտեի՝ դեռ ինչքան կարող եմ դիմանալ։ Օրեր են եղել, որ մտածել եմ՝ սա արդեն իմ ուժերից վեր է, էլ չեմ կարող տանել»։

Կյանքի դաժան հարվածներից մեկն էլ սիրելի անձնավորության մահն է։ Ջենիսը, որն ապրում է Ավստրալիայում, պատմում է. «Երբ կորցրի երկու որդիներիս, կյանքս փշուր-փշուր եղավ։ Դրանից հետո ապրելն ինձ համար անասելի դժվար էր, պիտի մի կերպ ի մի բերեի փշրված կյանքիս բեկորները։ Աղաչում էի Աստծուն. «Սիրտս այլևս չի դիմանում, խնդրում եմ, թող քնեմ ու էլ չարթնանամ»»։

Մեկ այլ դաժան իրողության բախվեց Դենիելը։ Նա հոգեկան խոր ցնցում ապրեց, երբ իմացավ, որ կինը դավաճանել է իրեն։ Դենիելն ասում է. «Երբ կինս խոստովանեց, որ անհավատարիմ է եղել ինձ, ասես սիրտս դանակ խրեցին։ Ժամանակ առ ժամանակ բառացիորեն զգում էի այդ սարսափելի ցավը և այդպես ամիսներ շարունակ»։

«Դիտարանի» այս համարում կքննարկենք, թե ինչու արժե ապրել, նույնիսկ երբ...

  • աղետ է լինում

  • հարազատ եք կորցնում

  • կողակիցը դավաճանում է

  • պայքարում եք լուրջ հիվանդության դեմ

  • այլևս չեք ցանկանում ապրել

Նախ տեսնենք, թե ինչպես կարել է հաղթահարել աղետի բերած դժվարությունները։

a Այս հոդվածաշարում որոշ անուններ փոխված են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը