Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w18 նոյեմբեր էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես կարող եք ձեր Աստվածաշնչում գտնել համարները
    Այլ նյութեր
  • Մաս 3-ի ժամանակագրական սանդղակը
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս առաջին
    2011 Դիտարան
  • Դաս համար 3. Ինչպես որոշել իրադարձությունների կատարման ժամանակը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w18 նոյեմբեր էջ 31

Ընթերցողների հարցերը

Ովքե՞ր էին Բարերարները, որոնց մասին Հիսուսը հիշատակեց իր մահվանը նախորդող գիշերը, և ինչո՞ւ էր նրանց տրվել այդ տիտղոսը։

Աստվածաշնչյան ժամանակներում ապրած Բարերար

Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն իր առաքյալներին հորդորեց իրենց անձերը չբարձրացնել հավատակիցներից։ Նա ասաց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց, և նրանց վրա իշխանություն ունեցողները Բարերարներ են կոչվում։ Բայց դուք չպետք է այդպիսին լինեք» (Ղուկ. 22։25, 26)։

Ովքե՞ր էին Բարերարները, որոնց մասին հիշատակեց Հիսուսը։ Պատմական արձանագրությունները, մետաղադրամները և հին աշխատությունները վկայում են, որ հունական և հռոմեական հասարակություններում ընդունված էր աչքի ընկնող մարդկանց ու կառավարիչներին տալ Եվերգետես, կամ՝ Բարերար տիտղոսը։ Այդպես այս մարդկանց պատվի էին արժանացնում նրանց կատարած որոշ հանրօգուտ գործերի համար։

Բարերար տիտղոսը կրել են մի շարք թագավորներ, այդ թվում՝ Եգիպտոսի կառավարիչներ Պտղոմեոս III Եվերգետեսը (մ. թ. ա. մոտ 247–222) և Պտղոմեոս VIII Եվերգետես II-ը (մ. թ. ա. մոտ 147–117)։ Այդ տիտղոսը կրել են Հռոմի կառավարիչներ Հուլիոս Կեսարը (մ. թ. ա. 48–44) և Օգոստոսը (մ. թ. ա. 31–մ. թ. 14), ինչպես նաև Հրեաստանի թագավոր Հերովդես Մեծը։ Վերջինիս այդպիսի պատվի էին արժանացրել հավանաբար այն պատճառով, որ նա սովի ժամանակ ժողովրդի համար ցորեն էր ներմուծել և կարիքավորներին հագուստ էր տրամադրել։

Գերմանացի աստվածաշնչագետ Ադոլֆ Դայսմանի խոսքերով՝ հին ժամանակներում իշխանավորներին Բարերար տիտղոսով կոչելը տարածված սովորություն էր։ Նա գրել է. «Կարճ ժամանակում հեշտությամբ հնարավոր է այս սովորության մասին վկայող ավելի քան հարյուր արձանագրություն գտնել»։

Իսկ ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ իր աշակերտներին ասելով. «Բայց դուք չպետք է այդպիսին լինեք»։ Արդյո՞ք նա ուզում էր ասել, որ նրանք չպետք է մտածեն հասարակության բարօրության մասին։ Ամենևի՛ն։ Հիսուսին մտահոգում էր այն, թե մարդիկ ինչ շարժառիթներով են առատաձեռնություն դրսևորում։

Հիսուսի ժամանակներում հարուստները ձգտում էին լավ համբավ ձեռք բերել՝ թատերական ներկայացումներ ու սպորտային խաղեր հովանավորելով, զբոսայգիներ ու տաճարներ հիմնելով և նմանատիպ այլ բաներ անելով։ Սակայն նրանք դա անում էին ժողովրդի հիացմունքին արժանանալու, հռչակավոր դառնալու կամ ընտրությունների ժամանակ շատ ձայներ հավաքելու համար։ Մի աշխատության մեջ ասվում է. «Թեև եղել են դեպքեր, երբ նվիրատուները մաքուր մղումներով են առատաձեռնություն դրսևորել, սակայն ավելի հաճախ նրանք քաղաքական շահերից ելնելով են դա արել»։ Ահա թե ինչու Հիսուսը իր հետևորդներին հորդորեց չլինել այդ մարդկանց պես փառասեր ու շահամոլ։

Տարիներ անց Պողոս առաքյալը ընդգծեց այս ճշմարտությունը՝ շեշտելով մաքուր մղումներով տալու կարևորությունը։ Նա իր կորնթացի հավատակիցներին գրեց. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթ. 9։7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը