Բովանդակություն
ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2018–ՄԱՐՏԻ 4, 2018
Ի՞նչ կարող ենք անել, երբ կյանքի խնդիրները խեղդում են մեզ։ Այս հոդվածում քննարկվում է 2018 թ. տարվա խոսքը և բացատրվում է, թե ինչու պետք է ձգտենք Եհովայից զորություն ստանալ, և ինչպես է նա մեզ զորացնում։
ՄԱՐՏԻ 5–11, 2018
12 Հիշատակի երեկոն և մեր առանձնահատուկ միասնությունը
Հիսուսի մահվան հիշատակի երեկոն 2018 թ.-ին կանցկացվի մարտի 31-ին՝ շաբաթ օրը։ Ինչպե՞ս կարող ենք այսօրվանից պատրաստվել Հիշատակի երեկոյին։ Ի՞նչ օգուտ կքաղենք՝ ներկա լինելով ամեն տարի անցկացվող այս միջոցառմանը։ Ինչպե՞ս է այն նպաստում Աստծու ժողովրդի միասնությանը։ Այս հոդվածում կգտնես նշված հարցերի պատասխանները։
ՄԱՐՏԻ 12–18, 2018
17 Ինչո՞ւ պետք է մեր ունեցածից տանք նրան, ով ամեն ինչ ունի
Մեր ունեցած ամեն բան Եհովայից է։ Սակայն նա ակնկալում է, որ մեր ֆինանսական միջոցներն օգտագործենք իր կազմակերպության գործունեությանն աջակցելու համար։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչ օգուտ ենք ստանում, երբ մեր ունեցած արժեքավոր բաներով պատվում ենք Եհովային։
ՄԱՐՏԻ 19–25, 2018
22 Ո՞ր սերն է իսկական երջանկություն բերում
ՄԱՐՏԻ 26, 2018–ԱՊՐԻԼԻ 1, 2018
27 Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը
Այս հոդվածներից առաջինում ընդգծվում է, որ իսկական երջանկությունը կախված է Աստծուն սիրելուց, իսկ «վերջին օրերում» համատարած դարձած անձնասիրությունը, փողասիրությունն ու հաճոյասիրությունը մարդուն երջանիկ չեն դարձնում (2 Տիմոթ. 3։1)։ Երկրորդ հոդվածից կիմանանք, թե վերջին օրերում ապրող մարդիկ և Աստծու ժողովուրդը որքան են տարբերվում իրենց դրսևորած հատկություններով։