Բովանդակություն
ՕԳՈՍՏՈՍԻ 28, 2017–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2017
Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող ենք օգտագործել մեր նյութական ունեցվածքը՝ երկնքում «ընկերներ ձեռք բերելու» համար (Ղուկ. 16։9)։ Կիմանանք նաև, թե ինչ կարող ենք անել, որ չդառնանք ագահ առևտրային աշխարհի ծառան և, որքան հնարավոր է, լիարժեքորեն ծառայենք Եհովային։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4–10, 2017
12 «Լաց լինողների հետ լաց եղեք»
Ինչպե՞ս քրիստոնյան կարող է տանել հարազատի կորստի ցավը։ Եհովան մեզ մխիթարում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Գրքի և քրիստոնեական ժողովի միջոցով։ Այս հոդվածը խոսում է այն մասին, թե ինչպես կարող ենք մխիթարվել և ուրիշներին էլ օգնել մխիթարություն գտնել։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11–17, 2017
147-րդ սաղմոսը Աստծու ժողովրդին հորդորում է գովաբանել Եհովային։ Ի՞նչն էր տպավորել սաղմոսերգուին, որ նա Եհովային գովաբանելու ցանկությամբ էր լցվել։ Այս հոդվածը բացատրում է, թե ինչու է Եհովան արժանի, որ գովաբանենք նրան։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18–24, 2017
22 Թող Եհովան «քո բոլոր նպատակներն իրագործի»
Շատ երիտասարդ եղբայրներ ու քույրեր լիաժամ ծառայություն են սկսել։ Իսկ դու ունե՞ս այդպիսի ցանկություն։ Այս հոդվածում տրվում է Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ, որը կօգնի քեզ այնպիսի նպատակներ դնել, որ ուրախ ու երջանիկ ապագա ունենաս։