Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 6/1 էջ 26
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչի գիրք համար 13. 1 Տարեգրություն
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 3
    2012 Արթնացե՛ք
2012 Դիտարան
w12 6/1 էջ 26

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ էին հրեաները շատ հետաքրքրված իրենց տոհմաբանությամբ

▪ Տոհմաբանական արձանագրությունները կարևոր էին պարզելու համար, թե տվյալ անձը որ ցեղից, տոհմից և ընտանիքից է սերում։ Դա անհրաժեշտ էր նաև հողատարածքի սահմանները և ժառանգության չափը որոշելու համար։ Առանձնապես կարևոր էր խոստացված Մեսիայի տոհմաբանությունը։ Հրեաները շատ լավ գիտեին, որ Մեսիան պետք է գա Դավթի գծով՝ Հուդայի ցեղից (Հովհաննես 7։42)։

Բացի այդ, «քանի որ քահանայի ու ղևտացու ծառայողական պարտականությունները փոխանցվում էին ժառանգաբար.... խիստ կարևոր էր, որ ճյուղի մաքրությունը պահպանվեր»,— ասում է աստվածաշնչագետ Յոախիմ Երեմիասը։ Այն իսրայելացի կանայք, ովքեր ամուսնանում էին քահանայական ընտանիքից սերող տղամարդու հետ, պարտավոր էին իրենց ծագումը ապացուցել, որպեսզի քահանայությունը, ինչպես ասում է Երեմիասը, «անաղարտ մնար»։ Նեեմիայի օրերում ղևտացիների ամբողջ ընտանիքներ անմաքուր համարվեցին այն բանից հետո, երբ «նրանք փնտրեցին իրենց գրանցման մատյանը, որպեսզի հաստատեն իրենց տոհմաբանությունը, սակայն չգտան» (Նեեմիա 7։61–65)։

Նաև Մովսիսական օրենքով՝ «ոչ մի ապօրինի տղա» և «ոչ մի ամմոնացի կամ մովաբացի չէր կարող Եհովայի ժողովը մտնել» (2Օրենք 23։2, 3)։ Այդ իսկ պատճառով, ինչպես ասում է Երեմիասը, «որպեսզի տղամարդը ստանար որևէ քաղաքացիական իրավունք, նա պետք է ապացույցներ ներկայացներ իր տոհմի վերաբերյալ, և այս փաստը թիկունք է կանգնում մեր այն եզրակացությանը, որ.... նույնիսկ հասարակ իսրայելացին գիտեր, թե ովքեր են իր անմիջական նախնիները, և կարող էր ասել, թե տասներկու ցեղերից որ մեկին է ինքը պատկանում»։

Ինչպե՞ս էին հրեաները կազմում և պահպանում իրենց տոհմաբանությունը

▪ Ավետարանագիրներ Մատթեոսն ու Ղուկասը կազմել են Հիսուսի մանրամասն ծննդաբանությունը, և դրանք պահպանվել են (Մատթեոս 1։1–16; Ղուկաս 3։23–38)։ Սակայն պահպանվել են նաև ուրիշ տոհմագրություններ։ Օրինակ՝ մի հրեական միդրաշում, կամ՝ մեկնաբանությունում, Հիսուսի օրերում ապրած Հիլել անունով ռաբբիի վերաբերյալ գրված է. «Երուսաղեմում հայտնաբերվեց մի տոհմաբանական ձեռագիր, որում ասվում է, որ Հիլելը սերում է Դավթից»։ Առաջին դարի հրեա պատմիչ Հովսեպոս Փլավիոսը իր «Կենսագրություն» աշխատությունում պնդում է, որ իր նախահայրերը քահանաներ են եղել, իսկ մորական գծով՝ ինքը արքայական ծագում ունի։ Նա գրում է, որ այս տեղեկությունը գտել է «հանրային գրանցամատյաններում»։

Քահանայական ընտանիքների արձանագրությունների պահպանման վերաբերյալ Հովսեպոսն իր՝ «Ընդդեմ Ապիոնի» գրքում ասում է, որ իր ժողովուրդը այդ հանձնարարությունը տվել է «ամենից վստահելի մարդկանց»։ Հրեական հանրագիտարանում գրված է. «Ըստ ամենայնի, այդ արձանագրությունները վստահված էին հատուկ պաշտոնյայի, և հիշատակվում էր, որ Երուսաղեմում ստեղծվել էր տոհմաբանության հարցերով ատյան» (The Jewish Encyclopedia)։ Այն հրեաները, ովքեր քահանայական ցեղից չէին, գրանցվում էին իրենց հայրերի քաղաքներում (Ղուկաս 2։1–5)։ Արդյունքում ստեղծվում էին հանրային արխիվներ, որոնցից էլ ակներևաբար օգտվել են ավետարանագիրները։ Իսկ մասնավոր արձանագրությունները պահպանվում էին առանձին ընտանիքների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը