Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 3/15 էջ 32
  • «Մեզ կնկարե՞ք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեզ կնկարե՞ք»
  • 2012 Դիտարան
2012 Դիտարան
w12 3/15 էջ 32

«Մեզ կնկարե՞ք»

Մարզային համաժողովի երկրորդ օրվա ծրագրից հետո Խոսեն, որը ծառայում է Մեքսիկայի Բեթելում, իր Վկա ընկերների հետ զբոսնում էր Կերետարո քաղաքում։ Կոլումբիացի մի ամուսնական զույգ՝ Խավիերն ու Մարուն, որոնք տուրիստներ էին այնտեղ, խնդրեցին Խոսեին, որ իրենց նկարի։ Քանի որ Խոսեն ու նրա ընկերները գեղեցիկ հագուստ ու անվանաքարտ էին կրում, զույգը հարցրեց նրանց, թե արդյոք գալիս են ինչ-որ դասընթացի ավարտականից կամ այլ հատուկ միջոցառումից։ Խոսեն պատասխանեց, որ իրենք ներկա էին Եհովայի վկաների համաժողովին, ու նրանց հրավիրեց կիրակի օրվա ծրագրին։

Խավիերն ու Մարուն ասացին, որ իրենց շատ վատ կզգան, եթե գան համաժողովի, քանի որ պատշաճ հագուստ չունեն այդ միջոցառման համար։ Այդուհանդերձ, Խոսեն նրանց հայտնեց իր անունը և տվեց այն մասնաճյուղի հեռախոսահամարը, որտեղ ծառայում է։

Ի զարմանս Խոսեի՝ չորս ամիս անց նա տեղեկություն ստացավ Խավիերից։ Պարզվեց, որ ամուսինները գնացել են համաժողով և այժմ ցանկություն են հայտնում, որ Եհովայի վկաները այցելեն իրենց Մեխիկոյում, որտեղ այդ ժամանակ բնակվում էին։ Շուտով Խավիերի ու Մարուի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց, և նրանք անմիջապես սկսեցին հաճախել ժողովի հանդիպումներին։ Տասը ամիս անց նրանք քարոզիչներ դարձան։ Թեև ամուսինները ստիպված էին Տորոնտո (Կանադա) տեղափոխվել, նրանք շարունակեցին հոգևորապես առաջադիմել ու մկրտվեցին։

Հետագայում Խոսեն նամակ ստացավ Խավիերից, որում վերջինս պատմում էր, թե ինչը մղեց իրեն ընդունելու ճշմարտությունը։ «Համաժողով գնալուց առաջ ես ու կինս իրար հետ խոսել էինք, որ հոգևոր առաջնորդության կարիք ունենք։ Երբ տեսանք, թե որքան լավ էիք դուք հագնված, մտածեցինք, որ երևի թե շատ հատուկ հանդիպման եք ներկա եղել։ Համաժողովին մեզ տպավորեց այն, թե ինչպես մեզ սիրալիր կերպով նստելու տեղ առաջարկեցին, օգնեցին հետևելու Աստվածաշնչի ընթերցանությանը։ Մեզ տպավորեց նաև ներկաների վարքը։ Ոչ ոք ասես ուշադրություն էլ չդարձրեց, որ տուրիստների պես ենք հագնված»։

Որքա՜ն ճշմարիտ եղան Սողոմոն թագավորի խոսքերը Խոսեի պարագայում։ Նա գրել է. «Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր, որովհետև չգիտես, թե որտեղ այն կհաջողվի, այստե՞ղ, թե՞ այնտեղ, կամ գուցե երկուսն էլ լավ կլինեն» (Ժող. 11։6)։ Կարո՞ղ ես դու էլ ցանել սերմը՝ առիթն օգտագործելով, որ ուրիշներին հայտնես գալիք մարզային համաժողովի կամ ժողովի հանդիպմանը ծրագրված հանրային ելույթի մասին։ Եհովան կարող է քո միջոցով կանչել հոգևոր առաջնորդության «ծարավ» մարդկանց, ինչպիսին էին Խավիերն ու Մարուն (Ես. 55։1)։

[նկար 32-րդ էջի վրա]

Ձախից աջ. Ալեխանդրո Վոգելին, Մարու Պինեդա, Ալեխանդրո Պինեդա, Խավիեր Պինեդա և Խոսե Ռամիրես (Մեքսիկայի մասնաճյուղ)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը