Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 6/15 էջ 16–17
  • Աբրահամն իրականում ուղտեր ունե՞ր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աբրահամն իրականում ուղտեր ունե՞ր
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Իսահակին հաջողվում է լավ կին գտնել
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ո՞վ էր Աբրահամը
    2012 Դիտարան
  • «Կգնա՛մ»
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2011 Դիտարան
w11 6/15 էջ 16–17

Աբրահամն իրականում ուղտեր ունե՞ր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հայտնում է, որ ընտանի կենդանիների թվում, որ փարավոնը տվել էր Աբրահամին, կային նաև ուղտեր (Ծննդ. 12։16)։ Երբ Աբրահամի ծառան ճանապարհ ընկավ Միջագետք, նա իր հետ «տիրոջ ուղտերից վերցրեց տասը ուղտ»։ Այս խոսքերից պարզ է դառնում, որ Աբրահամը, որն ապրել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբում, ուղտեր է ունեցել (Ծննդ. 24։10)։

Աստվածաշնչագետներից ոմանք համաձայն չեն այս խոսքերի հետ։ Մի աշխատության մեջ հետևյալն է գրված. «Գիտնականները կասկածի են ենթարկում ուղտերի մասին այս տեղեկության պատմական ճշգրտությունը, քանի որ շատերը այն կարծիքին են, թե ուղտերին որպես ընտանի կենդանի պահելը տարածված չի եղել մինչև մ.թ.ա. մոտ 1200 թվականը՝ Աբրահամի ժամանակներից տասնյակ դարեր անց»։ Ուստի ուղտերի մասին աստվածաշնչյան արձանագրությունը կարող է համարվել անախրոնիզմ՝ «ժամանակաշրջանին չհամապատասխանող բան» (New International Version Archaeological Study Bible)։

Այլ հնագետների կարծիքով, սակայն, այն փաստը, որ ուղտերը մարդու կյանքում կարևոր դեր սկսեցին խաղալ միայն երկրորդ հազարամյակի վերջում (մ.թ.ա.), չի նշանակում, թե ավելի վաղ ժամանակներում ուղտերը չեն ընտելացվել։ Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքակրթությունների վերաբերյալ մի գրքում հետևյալն է ասվում. «Վերջերս կատարած հետազոտությունների համաձայն՝ մարդիկ սկսել են ուղտերին ընտելացնել Արաբական թերակղզու հարավարևելյան տարածքներում [մ.թ.ա.] մոտ երրորդ հազարամյակում։ Հավանաբար սկզբում այդ կենդանիներին պահել են բրդի, կաշվի, կաթի և մսի համար։ Սակայն հնարավոր չէ, որ մարդիկ միայն դարեր անց նկատեին, որ կարելի է ուղտերին որպես բեռնակիրներ օգտագործել» (Civilizations of the Ancient Near East)։ Այս թվագրումը, որը մատնանշում է Աբրահամից էլ առաջ ընկած ժամանակաշրջանը, համընկնում է պեղված ոսկորների և հնագիտական այլ գտածոների ուսումնասիրության արդյունքներին։

Գոյություն ունեն նաև գրավոր ապացույցներ։ Վերը նշված աղբյուրում ասվում է. «Միջագետքում սեպագիր արձանագրություններում նշված է այդ կենդանու [ուղտի] մասին, ինչպես նաև այն պատկերված է որոշ կնիքների վրա, ինչը ցույց է տալիս, որ Միջագետքում այս կենդանին հավանաբար տարածում է գտել սկսած երկրորդ հազարամյակից», այսինքն՝ Աբրահամի ժամանակներում։

Որոշ հնագետներ այն կարծիքին են, որ Հարավային Արաբիայի վաճառականները, որոնք զբաղվում էին խնկի առևտրով, ուղտերով էին իրենց ապրանքները անապատով տանում հյուսիս՝ դեպի Եգիպտոս և Սիրիա, և այդպես էր, որ ուղտը հայտնի դարձավ այս տարածքներում։ Մարդիկ խնկի առևտրով հավանաբար զբաղվել են դեռևս մ.թ.ա. 2000​թ.-ից։ Հետաքրքիր է, որ Աբրահամից մոտ հարյուր տարի հետո, համաձայն Ծննդոց 37։25–28 համարների, իսմայելացի վաճառականները ուղտերով խունկ էին տանում Եգիպտոս։

Հնարավոր է՝ Մերձավոր Արևելքում մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբում ուղտերը՝ որպես ընտանի կենդանիներ, մեծ տարածում չեն ունեցել, սակայն փաստերը հաստատում են, որ մարդիկ պահել են ուղտեր։ Այդ իսկ պատճառով աստվածաշնչյան մի հանրագիտարանում հետևյալն է ասվում. «Անիմաստ է շարունակել պնդել, թե նահապետների պատմություններում ուղտերի մասին արձանագրությունը անախրոնիզմ է, քանի որ հնագիտական բավական փաստեր կան, որ ուղտն ընտելացվել է մարդու կողմից դեռևս նահապետների ժամանակներից առաջ» (The International Standard Bible Encyclopedia)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը