Հիսուսը «վերցնում է աշխարհի մեղքը»
Հովհաննես Մկրտիչը ասաց, որ Հիսուսը «վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1։29)։ Այս խոսքերը մարդկանց ուշադրությունը հրավիրեցին Հիսուսի՝ հնազանդ մարդկությանը փրկելու դերի վրա։
Սակայն ինչո՞ւ մեղավորներին փրկելու համար Հիսուսը պետք է մահանար
Ինչի՞ հասավ նա՝ հոժարակամորեն տալով իր կյանքը
Ովքե՞ր են օգուտներ քաղում նրա մահից
Ի՞նչ կարող է այն նշանակել քեզ համար
Ամեն տարի Եհովայի վկաները հավաքվում են նշելու Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Այս տարի այն տեղի կունենա ապրիլի 17-ին՝ կիրակի օրը՝ մայրամուտից հետո։
Եհովայի վկաները սրտանց հրավիրում են ձեզ ներկա գտնվելու այս միջոցառմանը, որի ընթացքում կխոսվի այն մասին, թե ինչ կարևոր նշանակություն ունի Հիսուսի մահը։ Կտրվեն նաև վերոհիշյալ հարցերի՝ Աստվածաշնչի վրա հիմնված պատասխանները։
Դուք կարող եք այցելել մոտակայքում գտնվող Թագավորության սրահներից մեկը։ Նաև կարող եք ձեր հարևանությամբ ապրող Եհովայի վկաներից ճշտել հանդիպման կոնկրետ ժամը և վայրը։