Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/1 էջ 8
  • Բավարարիր հոգևոր կարիքներդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բավարարիր հոգևոր կարիքներդ
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Համբերությամբ ձեռք բեր աստվածապաշտություն
    2002 Դիտարան
  • Նվիրվածություն Աստծու հանդեպ
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ժամանակ հատկացրեք Աստծու հետ մտերմանալու համար
    Այլ նյութեր
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2010 Դիտարան
w10 11/1 էջ 8

Գաղտնիք 5

Բավարարիր հոգևոր կարիքներդ

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԺՎԱՐ։ Հազարավոր կրոններ կան, որոնք հոգևոր կարիքները բավարարելու տարբեր կերպեր են առաջարկում։ Սակայն դրանք հակասում են իրար։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե դրանցից որն է հաճելի Աստծուն, որն է ճշմարտությունը։ Ճանաչված գրողներից ոմանք պնդում են, որ Աստծու հանդեպ հավատ ու նվիրվածություն ունենալը խելամիտ չէ և նույնիսկ կարող է վնասակար լինել։ «Մակլինս մեգեզին» հանդեսը, ամփոփելով հայտնի աթեիստներից մեկի տեսակետը, գրում է. «Քրիստոնեական այն գաղափարախոսությունը, թե կա մի բան, որը վեր է գիտությունից և մեր հասկացողությունից.... արժեզրկում է կյանքը և մղում է մեզ բռնության» (Maclean’s magazine)։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Քննիր այն փաստերը, որոնք վկայում են Աստծու գոյության մասին (Հռոմեացիներ 1։20; Եբրայեցիներ 3։4)։ Թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը խանգարի քեզ գտնելու այնպիսի կարևոր հարցերի պատասխանները, ինչպիսիք են՝ ինչո՞ւ ենք ապրում, կա՞ արդյոք կյանք մահից հետո, ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ մարդիկ տառապեն, ի՞նչ է Աստված պահանջում ինձնից։ Այս հարցերի պատասխաններն անչափ կարևոր են գոհունակության զգացում ձեռք բերելու և այն երբեք չկորցնելու համար։

Սակայն չպետք է կուրորեն հավատալ այն ամենին, ինչ ասում են ուրիշները։ Աստծու Խոսքը քաջալերում է, որ ինքդ հավաստիանաս, թե ինչն է ընդունելի Աստծուն՝ գործի դնելով քո բանականությունը (Հռոմեացիներ 12։1, 2)։ Քո ջանքերն անպատճառ կօրհնվեն։ Եթե ժամանակ հատկացնես Աստվածաշունչ ուսումնասիրելուն և հետևես նրա խորհուրդներին, կխուսափես շատ խնդիրներից, քիչ մտահոգություններ կունենաս և ավելի երջանիկ կլինես։ Սրանք դատարկ խոսքեր չեն։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր տարբեր անցյալ են ունեցել, սովորելով ճշմարտությունը Աստծու և նրա նպատակների մասին, շատ օրհնություններ են ստացել։ Այդպիսի մարդկանցից մի քանիսի մասին կարող ես կարդալ 18–21-րդ էջերում։

Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները կիրառելը և դրա օգուտները տեսնելը կմղի քեզ ավելի վճռական լինելու և նվիրված մնալու Աստծուն։ Հորդորում ենք ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ։ Եթե այդպես վարվես, ժամանակի ընթացքում կհամոզվես, թե որքան ճշմարիտ են Պողոս առաքյալի խոսքերը, որն ասաց. «Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով» (1 Տիմոթեոս 6։6)։

[նկար 8-րդ էջի վրա]

Հավաստիացիր, թե ինչն է ընդունելի Աստծուն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը