Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն ես ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց։ Այժմ փորձիր ստուգել՝ կկարողանա՞ս պատասխանել ստորև բերված հարցերին։
• Ի՞նչը կօգնի ձեզ պատասխանատու անհատներ մեծացնելու։
Պատասխանատու լինելու հարցում «օրինակ թողեք» ձեր երեխաներին (Հովհ. 13։15)։ Ողջամիտ ակնկալիքներ ունեցեք. երեխայի մեծանալուն զուգընթաց կարող եք ավելին սպասել նրանից մաքրության, ճշտապահության և տնային հանձնարարությունները կատարելու հարցերում։ Հստակ խորհուրդներ տվեք, որպեսզի երեխան կարողանա կատարել իր պարտականությունները (5/1, էջ19, 20)։
• Ինչո՞ւ Աստված չպատժեց Ահարոնին՝ ոսկե հորթ պատրաստելու համար։
Ահարոնը խախտեց կռապաշտության մասին Աստծու սահմանած օրենքը (Ելից 20։3–5)։ Սակայն Մովսեսը աղաչեց Ահարոնի համար, և նրա աղաչանքը «մեծ ուժ» ունեցավ (Հակ. 5։16)։ Ահարոնը հավատարիմ էր եղել երկար տարիներ։ Ու թեև ժողովուրդը համոզեց Ահարոնին, որ կուռք շինի, նրա հետագա արարքները ցույց տվեցին, որ նա իր կամքին հակառակ էր գնացել այդ քայլին, քանի որ նա Ղևիի որդիների թվում էր, որոնք հաստատակամորեն դիրք բռնեցին Եհովայի կողմը, երբ Մովսեսը վճռական քայլերի դիմեց (Ելից 32։25–29; 5/15, էջ 21)։
• Որտե՞ղ էր գտնվում Ոփիրը, որը հայտնի էր իր բարձրորակ ոսկով։
Սողոմոնը Ոփիրից ոսկի էր բերում իր նավերով, որոնք կառուցվել էին Գասիոն-գաբերում (Գ Թագ. 9։26–28)։ Այս նավահանգիստը գտնվում էր Աքաբայի ծոցի հյուսիսային ափերի մոտ (Կարմիր ծով)։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ Ոփիրը գտնվում էր կա՛մ Արաբիայում, կա՛մ Աֆրիկայում, կա՛մ Հնդկաստանում (6/1, էջ 15)։
• Ի՞նչ է նշանակում «Գաղաադի բալասան» արտահայտությունը։
Բալասանը տարբեր տեսակի բույսերից պատրաստված անուշահոտ մածուցիկ նյութ է։ Բալասանի յուղը պատրաստում էին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, այդ թվում նաև Գաղաադում՝ Հորդանան գետի արևելյան շրջանում։ Քանի որ բալասանը ուներ բուժիչ հատկություն, այն քսում էին վերքերին։ Հոգևոր առումով Իսրայել ազգը ծածկված էր վերքերով։ Սակայն բուժում փնտրելու փոխարեն՝ նա շարունակում էր իր կամակոր ընթացքը (Երեմ. 8։9; 6/1, էջ 21, 22)։
• Ի՞նչ կարող է անել քրիստոնյան, եթե կողակիցը դավաճանել է։
Եթե անմեղ կողակիցը ջանում է ապրել Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, չպետք է իրեն մեղադրի շնացողի արարքի համար։ Աստված գիտի, որ նա մխիթարության ու քաջալերանքի կարիք ունի, և կարող է մխիթարել հավատակիցների միջոցով (6/15, էջ 30, 31)։
• Ինչպե՞ս կարող ես օգնել լուրջ հիվանդությամբ տառապող անձնավորությանը։
Լսիր ուշադրությամբ (Ժող. 3։1, 7)։ Եղիր կարեկից ու նրբանկատ (Հռոմ. 12։15)։ Քաջալերության աղբյուր եղիր և օգնության ձեռք մեկնիր (Կող. 4։6; 1 Հովհ. 3։18)։ Կապ պահիր հիվանդ ընկերոջդ հետ (Առակ. 17։17; 7/1, էջ 10–13)։
• Որտեղի՞ց գիտենք, որ Աստված սկիզբ չի ունեցել։
Եհովային ուղղած իր աղոթքում Մովսեսը նշեց այս մասին (Սաղ. 90։2; The Holy Bible, New Century Version)։ Ուստի տեղին է, որ միայն Աստված կրի այս անզուգական տիտղոսը՝ «Հավիտենության Թագավոր» (1 Տիմոթ. 1։17; 7/1, էջ 28)։
• Ինչպե՞ս կարող եք ձեր երեխաների մեջ սեր զարգացնել ընթերցանության և ուսումնասիրություն անելու հանդեպ։
Ջերմ մթնոլորտն ու ձեր օրինակը կօգնեն, որ երեխաների մեջ սեր զարգացնեք ընթերցանության հանդեպ։ Նրանց ձեռքը գրքեր տվեք։ Բարձրաձայն կարդացեք երեխաների համար։ Քաջալերեք, որ արտահայտվեն, և քննարկեք ձեր կարդացածը։ Թող երեխաները կարդան ձեզ համար, և խրախուսեք, որ հարցեր տան (7/15, էջ 26)։
• Ինչո՞ւ Հիսուսը չշտապեց գնալ իր հիվանդ ընկերոջ՝ Ղազարոսի մոտ, որպեսզի բուժի նրան։
Արդեն չորս օր էր, ինչ Ղազարոսը մահացած էր, երբ Հիսուսը հասավ Բեթանիա։ Ուշացնելով իր այցելությունը՝ Հիսուսը հնարավորություն ունեցավ ավելի մեծ վկայություն տալու իր Հոր մասին։ Արդյունքում շատերը դարձան հավատացյալներ (Հովհ. 11։45; 8/1, էջ 14, 15)։
• Ի՞նչ էին «բարձր տեղերը» և «բարձրաւանդակները»։
Հիմնականում դրանք կեղծ երկրպագության համար նախատեսված վայրեր էին, որոնք կա՛մ բլուրների վրա էին գտնվում, կա՛մ էլ այլ տեղերում։ Այնտեղ երբեմն լինում էին զոհասեղաններ, սուրբ սյուներ, ձողեր և այլ իրեր, որոնք օգտագործվում էին Աստծու կողմից դատապարտելի սովորությունների մեջ (Թուոց 33։52; 8/1, էջ 23)։