Հատուկ հանրային ելույթ
Իրական խաղաղություն և անվտանգություն. ե՞րբ
Հազարավոր տարիներ մարդիկ ձգտել են խաղաղության և անվտանգության հասնել։ Սակայն ապարդյուն։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը երկու հիմնական պատճառ է նշում։ Այն նաև սիրտ ջերմացնող հավաստիացում է տալիս. Աստված խոստացել է, որ ամբողջ աշխարհում իսկական և հարատև խաղաղություն ու անվտանգություն է լինելու։
Ե՞րբ և ինչպե՞ս է այս խոստումը իրականություն դառնալու։ Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ապրեք այդպիսի պայմաններում։ Այս հարցերի պատասխանները կիմանաք, եթե ներկա գտնվեք «Իրական խաղաղություն և անվտանգություն. ե՞րբ» վերնագրով հանրային ելույթին։ Այն ներկայացվելու է ամբողջ աշխարհում՝ ավելի քան 230 երկրներում։ Շատ վայրերում ելույթը կներկայացվի Եհովայի վկաների Թագավորության սրահներից մեկում ապրիլի 18–ին՝ կիրակի օրը։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները կհայտնեն հասցեն և ելույթի ժամը։ Ձեզ սրտանց հրավիրում ենք։