Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/15 էջ 30
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Թող ձեր ամուսնությունը միշտ «երեքպատիկ թել» լինի
    2008 Դիտարան
  • «Մաքուր լեզվով» վա՞րժ ես խոսում
    2008 Դիտարան
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2008 Դիտարան
w08 12/15 էջ 30

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։

• Ինչպե՞ս կարող ենք վարժ խոսել «մաքուր լեզվով», որը Աստծու և նրա նպատակների մասին ճշմարտությունն է (Սոփ. 3։9)։

Ինչպես ցանկացած լեզվով խոսելու դեպքում է, «մաքուր լեզվով» վարժ խոսելու համար պետք է ուշադիր լսենք, ընդօրինակենք վարժ խոսողներին, հիշենք Աստվածաշնչի գրքերի անվանումները և որոշ սուրբգրային համարներ, կրկնենք սովորածը, բարձրաձայն կարդանք, վերլուծենք քերականությունը, կամ՝ ճշմարտության օրինակը, ջանանք առաջադիմել, ուսումնասիրության կոնկրետ ժամ ունենանք և շատ «խոսենք» մաքուր լեզվով (8.15, էջ 21–25)։

• Ի՞նչ է նշանակում ճանաչել Աստծուն։

«[Նրա] անունը Եհովայ է», և նա ուզում է, որ իրեն ճանաչենք իր Եհովա անունով (Ելից 15։3)։ Նա «սիրո ու խաղաղության Աստված» է (2 Կորնթ. 13։11)։ Նա «ամեն ինչ իմացող» և «փրկության Աստված» է (Ա Թագ. 2։3, ՆԱ; Սաղմ. 25։5)։ Եհովան կմոտենա նրանց, ովքեր կճանաչեն իրեն (9.1, էջ 4–7)։

• «Երեքպատիկ թել» արտահայտությունը ի՞նչ առումով է վերաբերում ամուսնությանը։

Այս արտահայտությունը փոխաբերական է (Ժող. 4։12)։ Երբ այն ասում են ամուսնության մասին, վերաբերում է ամուսնուն և կնոջը՝ երկու «թելերին», որոնք միահյուսված են գլխավոր «թելի»՝ Աստծու շուրջ։ Աստծու հետ միավորված լինելը ամուսիններին տալիս է հոգևոր ամրություն, ինչի շնորհիվ նրանք կարող են իրենց խնդիրները լուծել և հասնել երջանկության (9.15, էջ 16)։

• Ինչի՞ն է վերաբերում «ձեռքեր դնելը», ինչի մասին խոսվում է Եբրայեցիներ 6։2–ում։

Սա, հավանաբար, վերաբերում է ոչ թե երեցներ նշանակելուն, այլ ձեռքերը նորահավատ աշակերտների վրա դնելու միջոցով ոգու գերբնական պարգևներ փոխանցելուն (Գործ. 8։14–17; 19։6) (9.15, էջ 32)։

• Ինչի՞ կարիք ունեն երեխաները։

Լավ հայրը գիտի, թե ինչի կարիք ունեն իր երեխաները։ Նրանք, մասնավորապես, կարիք ունեն՝ 1) հոր սիրո, 2) լավ օրինակի, 3) ուրախ մթնոլորտի, 4) հոգևոր կրթության, 5) խրատի, 6) վտանգներից պաշտպանվելու (10.1, էջ 18–21)։

• Ինչպե՞ս կարող են երեցները պատիվ տալ մյուսներին։

Պատիվ տալու կերպերից մեկն այն է, որ երեցը չի խնդրի անել մի բան, ինչը ինքն անձամբ ցանկություն չունի անելու։ Նաև, նա պատիվ է տալիս, երբ բացատրում է, թե ինչու է խնդրում անել ինչ–որ բան կամ թե ինչու է նման խորհուրդ տալիս (10.15, էջ 22)։

• Ինչպե՞ս կարող են ամուսինները նվիրված մնալ միմյանց։

Դրա համար անհրաժեշտ է՝ 1) ամուսնությունը առաջին տեղում դնել, 2) հեռու մնալ անհավատարմության բոլոր ձևերից։ Անկախ այն բանից՝ ձեր ամուսնական կյանքը կայուն է, թե լարված՝ քո կողակիցը պիտի վստահ լինի, որ դու նվիրված ես իրեն (11.1, էջ 18–21)։

• Ի՞նչ կարող է երեցը սովորել այն բանից, թե ինչպես էր իսրայելացի հովիվը գործածում իր գավազանը։

Հոտը հովվելու համար հովիվն ունենում էր գավազան, կամ՝ մահակ։ Այն ժամանակ, երբ ոչխարները մտնում էին փարախ կամ դուրս էին գալիս այնտեղից, նրանք անցնում էին «գաւազանի տակից», և հովիվը հաշվում էր նրանց (Ղեւտ. 27։32)։ Երեցը նույնպես պետք է ճանաչի և հետևի Աստծու գառնուկներին, որոնք իր հոգածության տակ են (11.15, էջ 9)։

• Ինչպե՞ս կարող է մայրը ցույց տալ, որ մաքրությունը կարևոր է համարում։

Ուտելիքը կարող է վարակվել տարբեր ձևերով։ Հետևաբար մայրը այն ծածկած է պահում։ Նա ուտելիքին ձեռք տալուց առաջ լվանում է ձեռքերը։ Մաքուր պահելով տունը՝ նա պաշտպանում է ընտանիքը առնետներից, մկներից կամ միջատներից։ Նաև շատ կարևոր է հագուստը մաքուր պահել և կանոնավոր լվացվել ու լողանալ։ Այս քայլերն անելով՝ մայրը Աստծու Խոսքին ներդաշնակ կվարվի (12.1, էջ 9–11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը