Աստծու անունը ռուսական երաժշտության մեջ
ՀԱՅՏՆԻ ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին 1877 թ.–ին երգչախմբային ստեղծագործություն տպագրեց, որը հիմնված էր աստվածաշնչյան երկրներում տեղի ունեցած մի պատմության վրա։ «Ես գրել եմ աստվածաշնչյան մի դրամա, որն անվանել եմ «Հիսուս Նավին» [Հեսու]»,— գրեց նա իր ընկերոջը։— Այդ գործը ամբողջությամբ հիմնված է Աստվածաշնչի վրա, որի մեջ կան նույնիսկ Նավինի հաղթական երթերը, երբ նա անցել է Քանանի միջով»։ Իր այլ ստեղծագործություններում ևս, այդ թվում նաև «Սենեքերիմի կործանումը» ստեղծագործության մեջ, Մուսորգսկին աստվածաշնչյան թեմաներ և կերպարներ է օգտագործել։
Հատկանշական է, որ «Հիսուս Նավին», ինչպես նաև 1874 թ.–ին լույս տեսած «Սենեքերիմի կործանումը» ստեղծագործությունների մեջ Մուսորգսկին օգտագործել է Աստծու անունը՝ ռուսերեն արտասանությամբ, որը Եբրայերեն Գրություններում գրված է չորս բաղաձայն տառերով՝ יהוה (ՅՀՎՀ) և հանդիպում է մոտավորապես 7000 անգամ։
Հետևաբար Մուսորգսկու այս գործերը ցույց են տալիս, որ Աստծու Եհովա անունը հայտնի է եղել ռուս հասարակությանը դեռևս 19–րդ դարի վերջին։ Դա տեղին է, քանի որ Եհովան ինքն ասաց Մովսեսին. «Այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ» (Ելից 3։15)։
[նկար 32–րդ էջի վրա]
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1913 թ.), որտեղ պահպանվում է Մուսորգսկու երաժշտության տպագրված նոտաները
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Sheet music: The Scientific Music Library of the Saint-Petersburg State Conservatory named after N.A. Rimsky-Korsakov; street scene: National Library of Russia, St. Petersburg