Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 7/15 էջ 32
  • Հավատարիմ վկա՝ երկնքում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատարիմ վկա՝ երկնքում
  • 2007 Դիտարան
2007 Դիտարան
w07 7/15 էջ 32

Հավատարիմ վկա՝ երկնքում

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ու երգահանները դեռևս վաղ ժամանակներից գովերգել են լուսինը որպես գեղեցկության խորհրդանիշ։ Օրինակ՝ աստվածային ներշնչմամբ գրված մի երգում խոսվում է մի կնոջ մասին, որը «գեղեցիկ է լուսնի նման» (Երգ Երգոց 6։10)։ Իսկ սաղմոսերգուն, բանաստեղծական ոճ օգտագործելով, լուսինը անվանեց «հավատարիմ վկա» երկնքում (Սաղմոս 89։37, ԱԱ)։ Իսկ ի՞նչ նշանակություն ունի լուսնի հետ կապված այս արտահայտությունը։

Լուսինը մեկ լիակատար պտույտ է կատարում երկրի շուրջը 27,3 օրում։ Եվ այդ պարբերականությունը երբեք չի խախտվում։ Ուստի այն, որ լուսինը հավատարիմ է կոչվում, կարող է վերաբերել նրա վստահելիությանը։ Սակայն սաղմոսերգուն թերևս ավելի խորը նշանակություն է տվել լուսնին։ Նա լուսնին կոչել է «հավատարիմ վկա» մի մարգարեական երգում, որը Թագավորության մասին է, այն Թագավորության, որի համար Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել (Մատթեոս 6։9, 10)։

Ավելի քան 3000 տարի առաջ Եհովա Աստված հին Իսրայելի Դավիթ թագավորի հետ Թագավորության ուխտ կապեց (Բ Թագաւորաց 7։12–16)։ Այդ ուխտի նպատակը օրինական հիմք հաստատելն էր Դավթի ժառանգորդի՝ Հիսուս Քրիստոսի համար, որը հավիտյան նստելու էր գահի վրա (Եսայիա 9։7; Ղուկաս 1։32, 33)։ Խոսելով այն գահի մասին, որը տրվելու էր Դավթի սերնդին՝ սաղմոսերգուն երգեց. «Լուսնին պէս [այն] յաւիտեան պիտի հաստատուի ու երկնքի մէջ հաւատարիմ վկայի պէս» (Սաղմոս 89։35–37, ԱԱ)։

Լուսատուն՝ լուսինը, որն իշխում է գիշերվա վրա, տեղին հիշեցում է այն մասին, որ Քրիստոսի կառավարությունը հավիտյան է (Ծննդոց 1։16)։ Նրա Թագավորության առնչությամբ Դանիէլ 7։14–ում նշվում է. «Նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ»։ Լուսինը մի վկա է, որը հիշեցնում է մեզ այդ Թագավորության և այն օրհնությունների մասին, որոնք կթափվեն մարդկության վրա։

[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Moon: NASA photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը