Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 7/1 էջ 32
  • Կարևոր դասեր երեխաների համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարևոր դասեր երեխաների համար
  • 2007 Դիտարան
2007 Դիտարան
w07 7/1 էջ 32

Կարևոր դասեր երեխաների համար

ԳԼԵԴԻՍԸ աշխատում է Մենդոսա քաղաքի դպրոցներից մեկում (Արգենտինա)։ Մի օր, երբ նա անցնում էր դասասենյակներից մեկի կողքով, նկատեց, որ ուսուցչուհին չորրորդ դասարանի աշակերտների համար կարդում էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։a Գլեդիսը այդ ուսուցչուհուն հայտնեց, որ ինքը Եհովայի վկա է, և ասաց, որ կցանկանար ցույց տալ, թե ինչպես կարելի է առավելագույն օգուտ ստանալ այդ հրատարակությունից։ Ուսուցչուհին, Գլեդիսի բացատրությունից տպավորված, ցանկություն հայտնեց այդ գիրքը ներառել ուսումնական ծրագրի մեջ։ Սակայն նա պետք է թույլտվություն ստանար դպրոցի տնօրինությունից։ Հուրախություն իրեն՝ նա համաձայնություն ստացավ։

Դրանից որոշ ժամանակ անց, երբ դպրոցում ընթերցանության օր էր, ուսուցչուհին աշակերտներին հանձնարարեց դպրոցականների առջև կարդալ այդ գրքից մի գլուխ։ Ընթերցանության այդ ծրագիրը դրական արձագանք ստացավ. ուսուցչուհուն հրավիրեցին մասնակցելու մի հեռուստատեսային հաղորդման։ Երբ խոսք եղավ աշակերտների վարքի մասին, հաղորդավարը ուսուցչուհուն հարցրեց. «Իսկ ինչպե՞ս է ձեզ հաջողվում այնպես անել, որ երեխաները լսեն ձեզ»։ Ուսուցչուհին բացատրեց, որ ինքը օգտագործում է «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Նա ասաց, որ թեև կրոնական բաներ չի սովորեցնում, բայց այդ գրքի միջոցով բարոյական արժեքներ է սերմանում երեխաների մեջ, օրինակ՝ հարգանք, հանդուրժողականություն, միասնություն, համագործակցություն, հնազանդություն և սեր։ Հաղորդման բոլոր մասնակիցներն էլ համաձայնվեցին, որ շատ կարևոր է երեխաներին նման բաներ սովորեցնել։

Կցանկանայի՞ք ձեր երեխաներին այդպիսի արժեքներ սովորեցնել։ Եթե այո, ապա կարող եք Եհովայի վկաներից խնդրել այս հրաշալի գիրքը՝ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը