Հատուկ ելույթի հրավեր.
Դու կարո՛ղ ես քեզ ապահով զգալ այս անհանգիստ աշխարհում
Աստվածաշնչյան այս ելույթը ներկայացվելու է ամբողջ աշխարհի ավելի քան 230 երկրներում։ Շատ վայրերում ելույթը կներկայացվի 2007 թ. ապրիլի 15–ին՝ կիրակի օրը։ Ի՞նչ կարող եք դուք սովորել այդ ելույթից։ Մտածեք, օրինակ, հետևյալ հարցերի մասին՝
Ո՞րն է պատճառը, որ ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ իրենց անապահով են զգում։
Մարդիկ հատկապես ե՞րբ սկսեցին իրենց ավելի անապահով զգալ։
Որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք ապահովություն գտնել։
Այս հարցերի պատասխանները դուք կարող եք իմանալ՝ ներկա գտնվելով աստվածաշնչյան այս կարևոր ելույթին, որը ներկայացվելու է տասնյակ հազարավոր վայրերում։ Մեծամասամբ այս ելույթը կներկայացվի Եհովայի վկաների Թագավորության սրահներում։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն տեղեկացնելու ձեզ, թե որ ժամին է ներկայացվելու ելույթը և որտեղ (հասցեն)։ Մենք սրտանց հրավիրում ենք ձեզ լսելու այս ժամանակահարմար և քաջալերական ելույթը։