Դանիելը և իր պլակետկան
ՀԻՍՈՒՍԸ հանդիմանեց ինքնահավան կրոնական առաջնորդներին, որոնք բարկացել էին՝ տեսնելով, թե ինչպես են երեխաները հրապարակավ փառաբանում Աստծուն։ Նա հարցրեց նրանց. «Դուք երբէք չէ՞ք կարդացել թէ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր» (Մատթէոս 21։15, 16)։
Վեցամյա Դանիելը, որը Գերմանիայում ռուսալեզու ժողով է հաճախում, փաստում է, որ մեր օրերում ևս երեխաները փառաբանում են Եհովային։ Իր մոր և քրոջ հետ նա ներկա եղավ Դույսբուրգում անցկացվող Եհովայի վկաների համաժողովին։ Նրանք առաջին անգամ էին ներկա գտնվում այդպիսի մեծ համաժողովի։ Ամեն բան նոր էր. հյուրանոցը, մեծ լսարանը, երեք օր նստելը և ծրագիրը լսելը, մկրտությունը և, իհարկե, դրաման։ Ինչպե՞ս Դանիելն իրեն պահեց համաժողովում։ Նրա վարքն օրինակելի էր։
Համաժողովից հետո նրանք վերադարձան տուն։ Երկուշաբթի առավոտյան Դանիելը վաղ արթնացավ, որպեսզի գնա մանկապարտեզ։ Բայց ի՞նչ կար նրա պիջակի վրա։ Պլակետկա՛ն, որը ցույց էր տալիս, որ նա համաժողովի պատվիրակ է։ Նրա մայրը Դանիելին ասաց. «Համաժողովն ավարտվել է։ Այլևս կարիք չկա պլակետկան կրելու»։ Սակայն Դանիելը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որտեղ եմ եղել և իմանան, թե ինչ եմ սովորել»։ Նա ամբողջ օրը մանկապարտեզում հպարտությամբ կրեց իր պլակետկան։ Երբ նրա դաստիարակչուհին հարցրեց, թե այդ ինչ է, նա պատմեց նրան համաժողովի մասին։
Այո՛, Դանիելը հետևեց դարերի ընթացքում ապրած այն հազարավոր տղաների և աղջիկների օրինակին, որոնք հանրայնորեն փառաբանել են Եհովային։