Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 8/15 էջ 30
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
  • «Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել»
    2001 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 19. Սաղմոսներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2006 Դիտարան
w06 8/15 էջ 30

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։

• Սաղմոս 72։12–ի համաձայն՝ ինչպե՞ս Հիսուսը «կ’փրկէ.... աղքատին»։

Նրա իշխանության օրոք երկրի վրա բոլորի համար արդարություն կլինի, և կաշառակերություն ընդհանրապես չի լինի։ Պատերազմների պատճառով աղքատության ճիրաններից չեն կարողանում դուրս գալ շատ երկրներ, սակայն Քրիստոսի իշխանության ժամանակ կատարյալ խաղաղություն կլինի։ Քանի որ նա կարեկցում է մարդկանց, ապա կմիավորի բոլորին և ամենքին կապահովի սննդի առատությամբ (Սաղմոս 72։4–16) (01.05, էջ 7)։

• Ինչպե՞ս կարող ենք որպես քրիստոնյաներ «խոսելու ազատություն» ունենալ (Ա Տիմոթէոս 3։13; Փիլիմոն 8; Եբրայեցիս 4։16)։

Մենք կարող ենք «խոսելու ազատություն» ունենալ, երբ համարձակորեն քարոզում ենք, ուսուցանում ենք, զգուշությամբ ու նրբանկատորեն խորհուրդ ենք տալիս, և առանց կաշկանդվելու մեր սիրտը բացում ենք Եհովայի առաջ՝ վստահ լինելով, որ նա կլսի մեր աղոթքներն ու կպատասխանի (15.05, էջ 14–16)։

• Համաձայն Օրենքի՝ ինչո՞ւ էին սեռական օրգանների բնական գործունեության հետ կապված որոշ բաներ մարդուն «անմաքուր» դարձնում։

Անմաքրության վերաբերյալ օրենքները, որոնք առնչվում են սերմի արտահոսմանը, դաշտանին և որդեծնությանը նպաստում էին առողջ կենսակերպին, բարձր բարոյական արժեքներ ունենալուն և շեշտում էին արյան սրբությունն ու մեղքերի քավության անհրաժեշտությունը (01.06, էջ 31)։

• Եթե անհատը ցանկանում է երջանիկ լինել, ինչո՞ւ օգտակար կլինի նրա համար քննել «Սաղմոսներ» գիրքը։

Այդ գիրքը գրողները համոզված էին, որ մարդը հասնո՛ւմ է երջանկության, եթե մտերիմ հարաբերությունների մեջ է Աստծու հետ (Սաղմոս 112։1)։ Մարդկային և ոչ մի փոխհարաբերություն, ոչ մի նյութական բան, ոչ մի անձնական հաջողություն չի կարող անհատին տալ այն երջանկությունը, որը բխում է Աստծու ժողովրդին պատկանելուց, ժողովուրդ, որի «Աստուածը Եհովան է» (Սաղմոս 144։15) (15.06, էջ 12)։

• Ի՞նչ հատուկ փոխհարաբերությունների մեջ էին հին իսրայելացիները Եհովայի հետ։

Մ.թ.ա. 1513 թ.–ին Եհովան իսրայելացիների հետ նոր փոխհարաբերությունների մեջ մտավ, որոնք հիմնված էին ուխտի վրա (Ելից 19։5, 6; 24։7)։ Այդ ժամանակվանից ի վեր իսրայելացիները ծնվում էին Աստծուն նվիրված ժողովրդի՝ նրա ընտրյալ ազգի մեջ։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը պետք է անձամբ որոշում կայացներ ծառայելու Աստծուն (01.07, էջ 21, 22)։

• Ինչո՞ւ պետք է ամեն բան անենք «առանց տրտնջանքի» (Փիլիպպեցիս 2։14)։

Սուրբգրային շատ օրինակներ ցույց են տալիս, որ տրտունջը անցյալում շատ վնասներ է պատճառել Աստծու ժողովրդին։ Տրտնջալը քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ նաև այսօր, ուստի մենք պետք է լրջորեն վերաբերվենք այդ հարցին։ Անկատար մարդիկ հակված են գանգատվելու, ուստի մենք պետք է ուշադիր լինենք, որ իսկույն մեր մեջ նշմարենք գանգատվելու ցանկացած նշան և խուսափենք դրանից (15.07, էջ 16, 17)։

• Որտեղի՞ց գիտենք, որ Առակաց 8։22–31-ում նկարագրված իմաստությունը սովորական իմաստություն չէ։

Այդ իմաստությունը Աստված ‘ստեղծել’ է որպես իր ճանապարհի սկիզբ։ Եհովան միշտ գոյություն է ունեցել և միշտ իմաստուն է եղել։ Առակաց 8։22–31-ում նկարագրված իմաստությունը Աստծու մոտ «ճարտարապետ» էր։ Դա ոգեղեն այն էակն էր, որը հետագայում դարձավ Հիսուս, և որը սերտորեն համագործակցում էր Եհովայի հետ արարչության հարցում (Կողոսացիս 1։17; Յայտնութիւն 3։14) (01.08, էջ 31)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը