Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 5/15 էջ 32
  • ‘Տկար անոթի’ արժեքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Տկար անոթի’ արժեքը
  • 2006 Դիտարան
2006 Դիտարան
w06 5/15 էջ 32

‘Տկար անոթի’ արժեքը

ՊԵՏՐՈՍ առաքյալը սուրբ ոգու ներշնչմամբ գրեց. «Մարդիկ, իմաստութիւնով [«գիտության համաձայն», ՆԱ] բնակուեցէք [ձեր կանանց] հետ. ինչպէս տկար անօթի՝ [նրանց] պատիւ տալով» (Ա Պետրոս 3։7)։ Այն, որ Աստվածաշնչում կանանց մասին խոսվում է որպես ‘տկար անոթի’, արդյոք ինչ–​որ ձևով նսեմացնո՞ւմ է նրանց։ Տեսնենք, թե ինչ նկատի ուներ առաքյալը։

«Պատիւ» թարգմանված հունարեն գոյականը նշանակում է «գին, արժեք ....հարգանք»։ Ուստի, քրիստոնյա ամուսինը պետք է իր կնոջը քնքշանքով վերաբերվի՝ նրան պատշաճ ուշադրություն դարձնելով, ինչպես նուրբ, թանկարժեք անոթի։ Ինչ խոսք, ‘տկար անոթ’ արտահայտությունը ամենևին էլ չի նսեմացնում կնոջը։ Քննարկենք Տիֆանիի՝ լոտոսի նախշերով լուսամփոփի օրինակը։ Կարելի է ասել, որ այս հրաշագեղ լուսամփոփը փխրուն է։ Բայց արդյո՞ք դա արժեզրկում է նրան։ Բոլորովի՛ն։ 1997 թ.–ին Տիֆանիի՝ լոտոսի նախշերով լուսամփոփի բնօրինակը աճուրդում վաճառվեց 2,8 միլիոն դոլարով։ Նրա փխրուն լինելը պատճառ եղավ, որ այն ավելի բարձր գնահատվի և ոչ թե արժեզրկվի։

Հետևաբար, ‘ինչպես տկար անոթի՝ կնոջը պատիվ տալը’ չի արժեզրկում կամ նսեմացնում նրան։ Կնոջ հետ «գիտության համաձայն» ‘բնակվելը’ նշանակում է, որ ամուսինը հաշվի է առնում նրա կարողությունների սահմանները, նախասիրությունները, հայացքներն ու զգացմունքները։ Հոգատար ամուսինն ընդունում է, որ իր և իր կնոջ միջև կարող են լինել տարբերություններ։ Նա ճիշտ է վերաբերվում իր կնոջը, ‘որպեսզի իր աղոթքները չխափանվեն’ (Ա Պետրոս 3։7)։ Այն ամուսինը, որը չի գնահատում իր կնոջ արժանիքները, վտանգի տակ է դնում իր փոխհարաբերությունները Աստծու հետ։ Հստակ է, որ Աստծու Խոսքը չի նսեմացնում կանանց։ Ընդհակառակը՝ նրանց պատվում է։

[նկար 32-րդ էջի վրա, թույլտվությամբ՝]

© Christie’s Images Limited 1997

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը