Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորության քարոզիչները դիմում են դատարան
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • 12 «Գեհեն»՝ լիակատար ոչնչացման խորհրդանիշ
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
  • Գեհենը կրակոտ տանջանքների վա՞յր է
    2011 Դիտարան
  • «Բարի լուրը պաշտպանվում և օրինականապես հաստատվում է»
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
2006 Դիտարան
w06 2/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Համաձայն Մատթէոս 5։22–ի՝ ի՞նչ երեք վտանգների մասին նախազգուշացրեց Հիսուսը։

Լեռան քարոզում Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին նախազգուշացրեց. «Ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակի զայրացած մնալ իր եղբոր վրա, հաշիվ պետք է տա դատարանի առջև. իսկ ով որ իր եղբոր հասցեին անարգական խոսք ասի, հաշիվ պետք է տա Գերագույն դատարանի առջև, մինչդեռ ով ասի. «Դո՛ւ, անպիտա՛ն հիմար», ենթակա կլինի կրակոտ գեհենին» (Մատթէոս 5։22, ՆԱ)։

Հիսուսը հիշատակեց այնպիսի բաներ, որոնք ծանոթ էին հրեաներին. դատարանը, Գերագույն դատարանը և կրակոտ գեհենը։ Այդ արտահայտությունների օգնությամբ նա ցանկացավ նշել, որ ավելի լուրջ մեղքերի համար ավելի խիստ պատիժ է սահմանված։

Նախ Հիսուսն ասաց, որ նա, ով շարունակում է զայրացած մնալ իր եղբոր վրա, հաշիվ պետք է տա «դատարանի առջև», այսինքն՝ տեղի դատարանի առջև։ Ըստ ավանդության՝ այդ դատարանները գտնվում էին այն քաղաքներում, որտեղ չափահաս տղամարդկանց թիվը հասնում էր 120–ի և ավելի (Մատթէոս 10։17; Մարկոս 13։9)։ Այդպիսի դատարանների դատավորները իրավունք ունեին դատավճիռներ կայացնելու նույնիսկ այն դեպքում, երբ մարդասպանություն էր տեղի ունենում (Բ Օրինաց 16։18; 19։12; 21։1, 2)։ Ուստի Հիսուսը ցույց տվեց, որ այն անհատը, որն իր սրտում ատելության զգացում է տածում իր եղբոր հանդեպ, լուրջ մեղք է գործում։

Այնուհետև Հիսուսն ասաց. «Ով որ իր եղբոր հասցեին անարգական խոսք ասի, հաշիվ պետք է տա Գերագույն դատարանի առջև»։ Հունարեն րակա՛ բառը (ՆԱ, ծնթ.), որը թարգմանվել է որպես «անարգական խոսք», նշանակում է «դատարկ» կամ «դատարկագլուխ»։ Համաձայն Թայերի «Նոր Կտակարանի հունարեն–անգլերեն բառարանի»՝ այս խոսքը «Քրիստոսի օրերում ապրող հրեաները օգտագործում էին որևէ մեկին նսեմացնելու համար»։ Հետևաբար Հիսուսը նախազգուշացրեց, որ մերձավորի հանդեպ ատելություն զգալը, նրան նսեմացուցիչ և արհամարհական խոսքեր ուղղելը, լուրջ սխալ էր։ Հիսուսը բացատրեց, որ այսպիսի անհատին դատելու էր ոչ թե տեղի դատարանը, այլ Գերագույն դատարանը՝ Ատյանը, որը գտնվում էր Երուսաղեմում։ Այն իրավական մարմին էր, որը կազմված էր քահանայապետից, 70 ծերերից և դպիրներից (Մարկոս 15։1)։

Ի վերջո, Հիսուսն ասաց, որ եթե անհատը մեկ ուրիշին ասի՝ «Դո՛ւ, անպիտա՛ն հիմար», ենթակա կլինի կրակոտ գեհենին։ «Գեհեն» բառը ծագում է եբրայերեն գեհ հիննո՛մ արտահայտությունից, որը նշանակում է «Հիննոմի ձոր»։ Այն գտնվում էր Հին Երուսաղեմից դեպի հարավ–​արևմուտք։ Հիսուսի օրերում դա մի վայր էր, որտեղ բացի աղբից, այրում էին նաև այն հանցագործների մարմինները, որոնք արժանի չէին համարվել պատշաճ ձևով թաղվելու։ Ուստի «գեհեն» բառը լիակատար ոչնչացման համապատասխան խորհրդանիշ էր։

Իսկ ի՞նչ է նշանակում «անպիտան հիմար» արտահայտությունը։ Այս բառը համարժեք է եբրայերեն մի բառի, որը նշանակում է «ըմբոստ» կամ «ապստամբ»։ Այն ցույց է տալիս, որ անհատը բարոյական առումով իրենից ոչինչ չի ներկայացնում, հավատուրաց է և ըմբոստացել է Աստծու դեմ։ Ուստի այն անհատը, որն իր մերձավորին անվանում է «անպիտան, հիմար», կարծես ասի, որ նա պետք է այնպիսի պատիժ ստանա, որին արժանի է Աստծու դեմ ըմբոստացող անհատը, այսինքն՝ հավիտենական կործանում։ Սակայն Աստծու տեսակետից՝ այն անհատը, որը նման ձևով է արտահայտվում իր դիմացինի մասին, հենց ինքն է արժանի այդպիսի խիստ պատժի, այսինքն՝ հավիտենական կործանման (Բ Օրինաց 19։17–19)։

Հետևաբար Հիսուսը ավելի բարձր չափանիշ սահմանեց իր հետևորդների համար, քան այն չափանիշները, որոնք գտնվում էին Մովսիսական օրենքի հիմքում ընկած սկզբունքներում։ Մարդիկ համոզված էին, որ մարդասպանը «հաշիվ պետք է տա դատարանի առջև», սակայն Հիսուսը ցույց տվեց, որ այդ հարցը ավելի խոր բնույթ էր կրում։ Նա սովորեցրեց, որ իր հետևորդները չպետք է նույնիսկ ատելության զգացում ունենան իրենց եղբայրների հանդեպ (Մատթէոս 5։21, 22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը