Տոնածառը ռուսական և քրիստոնեական ավանդությունների լույսի ներքո
ՏՈՆԱԾԱՌԻ մասին 1830–ականների սկզբում ասում էին, որ այն «հաճելի գերմանական մտահղացում» է։ Այդ տասնամյակի վերջում արդեն «սովորական էր դարձել» պետերբուրգյան ազնվականների տներում տոնածառ տեսնելը։ .... Միայն հոգևորականների տներում և գյուղացիների խրճիթներում տոնածառը 19–րդ դարում այդպես էլ արմատներ չգցեց։ ....
Մինչև այդ ժամանակները տոնածառը.... առանձնապես համակրանք չէր վայելում։ Այն, որ եղևնին ռուսական ավանդության մեջ եղել է մահվան խորհրդանիշ և առնչություն է ունեցել «ստորին աշխարհի» հետ, ինչպես նաև այն, որ սովորություն կար եղևնի դնել գինետների տանիքների վրա, բոլորովին էլ չէր կանխագուշակում, որ տոնածառի հանդեպ վերաբերմունքի մեջ կլինեն այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք որ եղան 19–րդ դարի կեսերին։ .... Այս օտար սովորության յուրացման պրոցեսում յուրացվեց նաև այն իմաստը, որ տրվում էր տոնածառին Արևմուտքում՝ տոնածառի կապը Սուրբ ծննդյան տոնի հետ։ ....
Ռուսաստանում տոնածառի «քրիստոնեացումն» այնքան էլ հարթ չի ընթացել։ Այն բախվել է ուղղափառ եկեղեցու հակառակությանը։ Հոգևորականությունը նոր տոնակատարության մեջ տեսնում էր «դիվայնություն», մի հեթանոսական սովորություն, որը ոչնչով չէր հիշեցնում Փրկչի ծնունդը, և այն էլ արևմտյան ծագում ունեցող սովորություն» (բանասիրական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ե. Վ. Դուշեչկինայի հոդվածից, «Живая старина» հանդես)։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Photograph: Nikolai Rakhmanov