Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 7/15 էջ 32
  • «Նրանք զիջումների չգնացին»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նրանք զիջումների չգնացին»
  • 2005 Դիտարան
2005 Դիտարան
w05 7/15 էջ 32

«Նրանք զիջումների չգնացին»

«ԵՐԱՆԻ է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը» — ասաց Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին (Մատթէոս 5։11)։ Եհովայի վկաները երանելի, այսինքն՝ երջանիկ են, որովհետև հետևելով Քրիստոսի ուսուցումներին և օրինակին՝ հեռու են մնում «աշխարհքիցը». նրանք չեզոք են քաղաքական հարցերում և Աստծու հանդեպ անարատություն են պահպանում բոլոր հանգամանքներում (Յովհաննէս 17։14; Մատթէոս 4։8–10)։

Նախկին Խորհրդային Միությունում, այդ թվում Էստոնիայում Եհովայի վկաների բռնած չեզոք դիրքի վերաբերյալ լյութերական աստվածաբան և Աստվածաշնչի թարգմանիչ Տոմաս Պաուլը գրում է. «Քչերն են լսել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 1951 թ. ապրիլի 1–ի առավոտյան։ Այդ օրը իրականացվեց մի ծրագիր, որն ուղղված էր Եհովայի վկաների ու բոլոր նրանց հարողների դեմ. 279 մարդ կալանավորվեց և արտաքսվեց Սիբիր.... Նրանց հնարավորություն տրվեց ստորագրելու մի փաստաթուղթ, համաձայն որի՝ նրանք պետք է հրաժարվեին իրենց հավատից, եթե չէին ցանկանում կալանավորվել կամ երկրից վտարվել.... Մինչև այդ ձերբակալվածների հետ միասին բանտարկվածների թիվը կազմեց 353 հոգի։ Նրանցից առնվազն 171–ը ընդամենը հաճախել էին Վկաների ժողովներին։ Նրանք զիջումների չգնացին նույնիսկ Սիբիրում.... [Էստոնական լյութերական] եկեղեցու անդամներից քչերն են, որ Եհովայի վկաների նման հավատ են դրսևորել» («Kirik keset küla»)։

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաներն ապավինում են Աստծուն այն հարցում, որ նա իրենց կօգնի մնալ հավատարիմ ու հնազանդ՝ չնայած հալածանքին։ Նրանք ուրախանում են՝ գիտենալով, որ հավատարմության դիմաց մեծ պարգև է սպասում իրենց (Մատթէոս 5։12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը