Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 5/1 էջ 3
  • Հանկարծահաս ողբերգություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հանկարծահաս ողբերգություն
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ դժբախտություն է պատահում
    2014 Արթնացե՛ք
  • Հարություն. փառահեղ հեռանկար
    2005 Դիտարան
  • Ներածություն
    2020 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս դիմանամ ողբերգության պատճառած ցավին
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2005 Դիտարան
w05 5/1 էջ 3

Հանկարծահաս ողբերգություն

ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ տարեկան Օուենը խաղում էր իրենց տան լողասենյակում։ Նրան հաջողվեց բացել դեղերի արկղը, որն, իր ծնողների կարծիքով, հասանելի չէր իրեն։ Արկղի մեջ Օուենի ուշադրությունը գրավեց մի փոքրիկ շիշ։ Երեխան բացեց այն և խմեց պարունակությունը։ Ողբերգությունը վրա հասավ։

Շշի մեջ քայքայիչ թթու էր լցված, և փոքրիկ Օուենը, ցավոք, մահացավ։ Նրա ծնողների վիշտը անփարատելի էր։ Փերսին՝ նրա հայրը, մխիթարություն գտնելու հույսով դիմեց իրենց եկեղեցու քահանային։ «Ինչո՞ւ տեղի ունեցավ այդ բանը»,— հարցրեց նա։ «Աստված ցանկացավ, որ երկնքում մի փոքրիկ հրեշտակ ևս հայտնվի»,— պատասխանեց քահանան։ Իր զավակին կորցրած վշտահար ծնողին դա շատ անարդարացի թվաց։ Մի՞թե Աստված իսկապես նախատեսել էր այդ ողբերգությունը։ Հուսախաբ լինելով՝ Փերսին որոշեց խզել իր կապերը եկեղեցու հետ։

Խորհելով տեղի ունեցածի շուրջ՝ նա այսպիսի հարց էր տալիս իրեն. «Իմ փոքրիկը դեռ ցավերի մե՞ջ է։ Կտեսնե՞մ նրան նորից»։

Թերևս ձեզ էլ է հետաքրքրել, թե ինչ է պատահում մահանալուց հետո, և թե կգա արդյոք մի օր, երբ ձեր մահացած հարազատները դարձյալ ձեզ հետ կլինեն։ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, լույս է սփռում այս հարցերի վրա։ Նման ողբերգություն տեսած բոլոր մարդիկ այդ գրքի էջերում կգտնեն իրենց հարցերի պարզ, մխիթարական պատասխանները։ Ավելին, Սուրբ Գրությունները պատմում են Աստծու հիանալի խոստման մասին. նա խոստանում է հարություն տալ մահացածներին։

Որպեսզի ավելի շատ տեղեկություններ ձեռք բերեք այս փառահեղ հեռանկարի վերաբերյալ, կարդացեք հաջորդ հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը