Որքանո՞վ է ճշգրիտ Աստվածաշնչի պատմական արձանագրությունը
«ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ պատերազմները» գրքում Քեիմ Հերզոգը՝ Իսրայելի նախկին նախագահը և Թել Ավիվի համալսարանի հնէաբանության վաստակավոր պրոֆեսոր (ներկայումս պաշտոնաթող) Մորդիքայ Գիքոնը նշում են հետևյալը.
«Աստվածաշնչում արձանագրված պատերազմական գործողությունների նկարագրությունը.... հնարավոր չէ պարզապես հորինել։ Բավական է համեմատել, օրինակ՝ «Դատաւորաց» գրքի 6–8-րդ գլուխներում նկարագրված Գեդեոնի պատերազմը մադիանացիների և նրանց դաշնակիցների դեմ Հոմերոսի «Իլիական»–ում պատկերված Տրոյական պատերազմի հետ։ Վերջինիս համար ցանկացած ծովափ և դրա մոտակայքում գտնվող անառիկ քաղաք կարող էր ծառայել որպես աշխարհագրական տեղանք.... Նույնը չի կարելի ասել Գեդեոնի արշավանքի աստվածաշնչյան արձանագրության մասին։ Տեղագրության և պատերազմող կողմերի մարտավարական գործողությունների, որ տեղի են ունեցել մոտ 60 կիլոմետր տարածքում, մանրամասն նկարագրությունը ուղղակի անհնար է հորինել.... Փաստորեն մենք պետք է ընդունենք, որ Աստվածաշնչում արձանագրված պատերազմական գործողությունների նկարագրությունը ճշգրիտ է»։
Դուք կարող եք ուսումնասիրել Գեդեոնի արշավանքի մասին արձանագրությունը՝ օգտվելով «Տեսեք «բարի երկիրը»»a գրքույկի 18 և 19 էջերում պատկերված քարտեզից։ Պատմությունը սկսվում է նրանով, որ երբ «բոլոր Մադիանացիները, Ամաղեկացիները եւ արեւելքի բնակիչները մէկտեղ ժողովուեցան, եւ Յորդանանիցն անցնելով Յեզրայէլի հովիտում բանակ տուին», Գեդեոնը օգնության կանչեց մերձակա ցեղերին։ Պատերազմական գործողությունները սկսվեցին Հարոդի աղբյուրի մոտ, շարունակվեցին Մորե լեռան շրջակայքում, այնուհետև Հորդանանի հովտում։ Հետապնդելով թշնամիներին մինչև Հորդանան գետի մյուս կողմը՝ Գեդեոնը հաղթանակ տարավ նրանց դեմ (Դատաւորաց 6։33–8։12)։
«Տեսեք «բարի երկիրը»» գրքույկի այդ քարտեզում կարող եք գտնել վերոհիշյալ գլխավոր տեղանքները և ծանոթանալ այդ երկրի աշխարհագրական առանձնահատկություններին։ 15–րդ էջի վրայի քարտեզում նշված են Իսրայելի ցեղերի տարածքները։ Այս երկու քարտեզները կարող են օգնել ձեզ հասկանալու, թե որքան ճշգրիտ է աստվածաշնչյան արձանագրությունը։
Այս առնչությամբ նախկին պրոֆեսոր Յոհանան Ահարոնին նշել է. «Աստվածաշնչում տեղ գտած երկրների աշխարհագրությունն ու պատմությունը այնքան փոխկապակցված են, որ մեկն առանց մյուսի դժվար է հասկանալ»։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[թույլտվությամբ]
Background map: Based on maps copyrighted by Pictorial Archive (Near Eastern History) Est. and Survey of Israel