Հոգեվոր կարիքների բավարարումը Մակեդոնիայում
«ԱՆՑԻՐ Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ» (Գործք 16։9)։ Այս խոսքերը, որոնք տեսիլքում Պողոս առաքյալին հայտնեց մի մարդ, ցույց տվեցին, որ կարիք կար Աստծու Թագավորության բարի լուրը հռչակել այնպիսի քաղաքներում, որոնք այսօր գտնվում են Հունաստանի տարածքում։
Ներկայումս Մակեդոնիայում 1 840 բնակչին ընկնում է մեկ Եհովայի վկա։ Շատերը երբեք չեն լսել Եհովա Աստծու մասին։ Իսկապես, հրատապ կարիք կա, որ այնտեղի բնակիչները լսեն խաղաղության պատգամը (Մատթէոս 24։14)։
Աստված հնարավորություն ստեղծեց բավարարելու այդ կարիքը։ 2003 թ. նոյեմբերին, Եհովայի վկաների՝ Մակեդոնիայում գտնվող գրասենյակը անակնկալ հեռախոսազանգ ստացավ։ Զանգում էին Մակեդոնիայի Միջազգային համագործակցության կենտրոնից և Վկաներին հրավիրում, որ մասնակցեն եռօրյա մի ցուցահանդեսի, որը բացվելու էր նոյեմբերի 20–ին։ Նրանց տրամադրվելու էր մի անկյուն՝ իրենց հրատարակությունները ցուցադրելու համար։ Ի՜նչ մեծ հնարավորություն ստացան հազարավոր մարդիկ, որոնք երբեք չէին լսել Թագավորության բարի լուրը։
Կամավորները ժրաջանորեն աշխատեցին, որպեսզի պատրաստեն և կազմակերպեն Եհովայի վկաների տարբեր հրատարակությունների ցուցադրումը մակեդոներեն լեզվով։ Այցելուները ցանկության դեպքում կարող էին վերցնել այդ գրականությունից։ Ցուցադրման շնորհիվ շատերը կարողացան անվճար խմել հոգևոր ջրերից (Յայտնութիւն 22։17)։
Այցելուներին հետաքրքրեցին մասնավորապես այնպիսի հրատարակություններ, որտեղ քննարկվում էին կենսական կարևորություն ունեցող թեմաներ։ Այդ հրատարակություններից էին, օրինակ՝ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» և «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքերը։* Իննսունութ մարդ հայտնեցին իրենց հասցեն՝ խնդրելով, որ Եհովայի վկաները այցելեն իրենց։ Շատերը դրականորեն արտահայտվեցին Եհովայի վկաների կատարած հրաշալի գործի, ինչպես նաև գրականության որակի մասին։
Ցուցահանդես այցելեց մի մարդ՝ իր փոքրիկ տղայի ձեռքը բռնած։ Նա հարցրեց, թե կա արդյոք երեխաների համար նախատեսված գրականություն։ Վկաները նրան ցույց տվեցին «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»* գիրքը։ Նա թերթեց այն ու հարցրեց, թե ինչ արժե։ Երբ իմացավ, որ Եհովայի վկաների կրթական գործունեությունը ծածկվում է կամավոր նվիրատվություններով, ավելի հետաքրքրվեց (Մատթէոս 10։8)։ Այդ մարդը գիրքը ցույց տվեց իր տղային ու ասաց. «Սա շատ լավ գիրք է։ Հայրիկը ամեն օր մեկ պատմվածք կկարդա քեզ համար»։
Ցուցահանդես եկավ նաև մի մարդ, որը փիլիսոփայության դասախոս էր։ Նրան ընդհանրապես հետաքրքրում էր կրոնը, հատկապես Եհովայի վկաների հավատալիքները։ Երբ նա աչքի անցկացրեց «Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին»* գիրքը, ասաց. «Իրոք, տրամաբանորեն ներկայացված նյութ է։ Ըստ իս, այն մատուցված է ճիշտ այնպես, ինչպես հարկն է»։ Ապա եկան նրա ուսանողներից մի քանիսը և խնդրեցին այն գրքի օրինակներից, որը ձեռք էր բերել իրենց դասախոսը։ Նրանք ցանկացան ուսումնասիրել այդ գիրքը։ Ուսանողները կարծում էին, որ դասախոսը օգտագործելու էր այն իրենց դասերի ժամանակ։
Ցուցադրման շնորհիվ որոշ մարդիկ հնարավորություն ստացան առաջին անգամ լսելու սուրբգրային ճշմարտությունը։ Մի խումբ պատանիներ, որ խուլ էին, եկան տեսնելու, թե ինչ հետաքրքիր բան կա իրենց համար։ Վկաներից մեկը նրանց հետ զրուցեց մի աղջկա օգնությամբ, որը եղբոր մտքերը թարգմանում էր ժեստերի լեզվով։ Օգտվելով «Երբևէ ապրած մեծագույն Մարդը»a գրքի նկարներից՝ եղբայրը բացատրեց, որ Հիսուսը բուժել է հիվանդներին, այդ թվում նաև խուլերին։ Նրանք հաճույքով «լսեցին» Աստվածաշնչի խոստումն այն մասին, որ շուտով Հիսուսը նույնը կանի այսօր երկրի վրա ապրող մարդկանց համար։ Շատերը ուրախությամբ վերցրին Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն, և միջոցներ ձեռք առնվեցին, որպեսզի ժեստերի լեզվին տիրապետող Վկաներից որևէ մեկը այցելի նրանց։
Բացի մակեդոներեն լեզվով գրականությունից, այնտեղ առկա էին նաև հրատարակություններ ալբաներեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով։ Մի մարդ, որը չգիտեր մակեդոներեն, խնդրեց անգլերեն լեզվով գրականություն։ Վերցնելով «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը՝ նա նշեց, որ խոսում է թուրքերեն։ Երբ տեսավ այդ գրականություններն իր մայրենի լեզվով՝ աչքերին չհավատաց։ Նա հասկացավ, որ Եհովայի վկաները ցանկանում են օգնել յուրաքանչյուր մարդու։
Ի՜նչ հրաշալի վկայություն տրվեց այս առիթով և որքա՜ն քաջալերական էր տեսնել այդքան մարդկանց, որ հետաքրքրություն ցույց տվեցին աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ։ Այո՛, Եհովան հնարավորություն ստեղծեց, որ Թագավորության բարի լուրը քարոզվի Մակեդոնիայում։
[ծանոթագրություն]
a Բոլոր գրքերը հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ 9–րդ էջի վրա]
ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
2003 թ. մայիսի 17–ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը մեծ նվաճում էր Մակեդոնիայում Աստծու Թագավորության բարի լուրը տարածելու գործում։ Սկոպիեում նշվեց Եհովայի վկաների նոր գրասենյակի բացումը։ Շինարարական աշխատանքները տևել էին երկու տարի. ներկայիս մասնաշենքերը քառակի անգամ մեծ են։
Կան երեք շենքեր, որտեղ գործում են ադմինիստրատիվ և թարգմանչական գրասենյակներ, այդ թվում խոհանոց և լվացքատուն. այնտեղ են գտնվում նաև բնակելի սենյակները։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը ներկայացրեց նվիրման ելույթը։ Նվիրման ծրագրին ներկա էին տասը երկրներից եկած այցելուներ։
Նրանք բոլորը հուզմունքով էին լցվել՝ տեսնելով գեղեցիկ նոր մասնաշենքերը։
[Քարտեզ 8–րդ էջի վրա]
(Ամբողջությամբ տեքստը տեսեք պարբերագրում)
ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՄԱԿԵԴՈՆԻԱ
ԱԼԲԱՆԻԱ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Սկոպիե
[նկար 8–րդ էջի վրա]
Սկոպիե (Մակեդոնիա)