Ո՞վ է սնելու աշխարհին
ԸՍՏ ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի, որի նպատակն է պայքարել սովի դեմ՝ 800 միլիոն մարդ՝ մեծ մասը երեխաներ, սովի շեմին են կանգնած։ Վերջերս այս գրասենյակը տեղեկացրեց, որ բազմաթիվ զարգացած երկրներ, որոնք կարող էին իրենց ուժերն ու միջոցները նվիրել սովի խնդրի լուծմանը, մտահոգված են ուրիշ խնդիրներով, ինչպես օրինակ՝ ահաբեկչությունն է։ Վարակիչ հիվանդությունների աճը ավելի է բարդացնում սննդի հիմնախնդիրը։ «Ամբողջ աշխարհում դպրոցականներին սնելու ՄԱԿ–ի հաշվետվության» մեջ հետևյալն է ասվում աֆրիկյան երկրների վերաբերյալ, որտեղ ՁԻԱՀ–ը սարսափելի չափերի է հասնում. «Բնաջնջվում է մի ամբողջ սերունդ։ Որբացած երեխաները հաճախ ստիպված են լինում ինքնուրույն հոգ տանել իրենց մասին։ Նրանցից շատերը կյանքից գաղափար չունեն և զուրկ են տնտեսություն վարելու տարրական գիտելիքներից, որոնք սովորաբար սերնդից սերունդ են փոխանցվում»։
Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ նպատակ է դրվել դպրոցներում երեխաներին կերակրել առնվազն մեկ անգամ։ Մտադրություն կա ոչ միայն նվազեցնել սովահար երեխաների թիվը, այլ նաև, կանոնավորապես նրանց կրթելով, գործի դնել ուրիշ ծրագրեր, որոնք կկանխեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի տարածումը։
Այն երկրներում, որտեղ իրագործվել են այս ծրագրերը, երեխաները ստացել են սնունդ, դասեր՝ անձնական հիգիենայի վերաբերյալ և ուրիշ օգնություն։ Նաև նկատվել է, որ, երբ մարդիկ փոխում են իրենց վարքը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ով վարակվածների թիվը պակասում է։
Ցավոք, մարդկության ջանքերը հաճախ միայն մասամբ են կանխում սովի հիմնախնդիրը և վերջնական լուծում չեն տալիս։ Սակայն Աստվածաշունչը մխիթարում է մեզ՝ խոստանալով, որ սովի հիմնահարցը վերջնականապես կլուծվի։ «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ»,— ասվում է Սաղմոս 72։16–ում։ Աստծու Թագավորության ներքո մարդիկ Եհովայի մասին կասեն. «Դու տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նորան.... ցորեն ես պատրաստում նորանց համար. որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան» (Սաղմոս 65։9)։
[թույլտվությամբ]
WFP/Y. Yuge