Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 2/15 էջ 9
  • Բեռլբուրգյան Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բեռլբուրգյան Աստվածաշունչը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Նոր աշխարհ թարգմանություն»՝ աշխարհում միլիոնավորների կողմից բարձր գնահատվող
    2001 Դիտարան
  • Աստծու Խոսքի կենդանի թարգմանություն
    2015 Դիտարան
  • Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ճշգրի՞տ է
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Տպագրում և տարածում են Աստծու սուրբ Խոսքը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2005 Դիտարան
w05 2/15 էջ 9

Բեռլբուրգյան Աստվածաշունչը

ՏԱՍՆՅՈԹԻՑ տասնութերորդ դարերում Գերմանիայի լյութերական եկեղեցու ներսում զարգացավ կրոնական մի նոր ուղղություն, որը ստացավ պիետիզմ անունը։ Այս ուղղության հետևորդներից շատերը հաճախ ծաղրի էին ենթարկվում, նույնիսկ հալածվում իրենց հավատի համար։ Պիետիզմին հարող որոշ ուսյալ մարդիկ ապաստան գտան Բեռլբուրգում՝ Մայնի Ֆրանկֆուրտից մոտ 150 կիլոմետր դեպի հյուսիս։ Նրանց օթևան տվեց տեղի ազնվականներից մեկը՝ կոմս Կազիմիր վոն Վիտգենշտայն Բեռլբուրգը, որը մեծ հարգանք էր տածում կրոնի հանդեպ։ Մնալով Բեռլբուրգում՝ այս քարոզիչ–գիտնականները ձեռնարկեցին Աստվածաշնչի մի նոր թարգմանություն, որն այսօր հայտնի է «Բեռլբուրգյան Աստվածաշունչ» անվամբ։ Ինչպե՞ս հղացավ Աստվածաշունչ թարգմանելու միտքը։

Ապաստան փնտրողներից մեկը Յոհան Հոգն էր, որը ստիպված էր հեռանալ Ստրասբուրգում գտնվող իր տնից այնտեղի աստվածաբանների անհանդուրժողականության պատճառով։ Հոգը ուսյալ աստվածաշնչագետ էր և տաղանդավոր լեզվաբան։ Բեռլբուրգում գտնվող իր ընկերակից–աստվածաբաններին Հոգը հայտնեց իր մեծ ցանկությունը, այն է՝ «ստեղծել Աստվածաշնչի ճշգրիտ թարգմանություն, շտկել Լյութերի թարգմանությունը, փոխանցել իմաստը ճշգրտորեն՝ համաձայն Աստծու Խոսքի տառի և ոգու» («Die Geschichte der Berlenburger Bibel»)։ Նրա նպատակն էր ստեղծել բացատրական նշումներով և մեկնաբանություններով մի Աստվածաշունչ, որը հասկանալի կլիներ հասարակ ժողովրդին։ Հոգը խնդրեց եվրոպական երկրներում ապրող ակադեմիկոսների աջակցությունը և 20 տարի շարունակ աշխատեց այդ նախագծի վրա։ Բեռլբուրգյան Աստվածաշունչը սկսեց տպագրվել 1726 թ–ից։ Ծավալուն նշումների պատճառով այն կազմեց ութ հատոր։

Անշուշտ, Բեռլբուրգյան Աստվածաշունչը հետաքրքիր երեսակներ ունի։ Օրինակ՝ Ելից 6։2, 3–ում ասվում է. «Աստված խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. Ես եմ ՏԵՐԸ։ Եվ հայտնվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին որպես ամենազոր Աստված, բայց իմ ԵՀՈՎԱ անունով նրանց չհայտնվեցի»։ Այս համարի բացատրական նշման մեջ գրված է. «ԵՀՈՎԱ անունը.... առանձնացված/կամ/հռչակված անուն»։ Աստծու անձնանունը՝ Եհովա, հանդիպում է նաև Ելից 3։15 և 34։6 համարների տակ բերված մեկնաբանություններում։

Այսպիսով, Բեռլբուրգյան Աստվածաշունչը մեկն է Աստվածաշնչի գերմաներեն բազմաթիվ թարգմանություններից, որտեղ Եհովա անունը գործածվում է կամ տեքստում, կամ ծանոթագրություններում, կամ էլ մեկնաբանությունների մեջ։ Ավելի ժամանակակից թարգմանություններից է «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որը պատշաճ հարգանք է արտահայտում Աստծու անձնանվան հանդեպ։ Այն հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը