«Արթուն կացէք»
ՀԻՆ ժամանակներում դռնապանները ծառայում էին քաղաքի ու տաճարի դարպասների մոտ, իսկ որոշ դեպքերում՝ նաև մասնավոր տների։ Նրանք ոչ միայն հետևում էին, որ դարպասները գիշերը փակ լինեն, այլ նաև պահակություն էին անում։ Սա շատ պատասխանատու գործ էր, քանի որ քաղաքի անվտանգությունը կախված էր այն բանից, թե արդյոք դռնապանները բարձրաձայն կանչելով կզգուշացնեին մարդկանց մոտալուտ վտանգի մասին։
Հիսուս Քրիստոսին հայտնի էր, թե ինչ գործ են անում դռնապանները։ Մի առիթով նա իր աշակերտներին համեմատեց դռնապանների հետ և խրախուսեց նրանց արթուն մնալ, մինչ մոտենում էր հրեական համակարգի վախճանը։ Հիսուսն ասաց. «Զգուշացէք, արթուն կացէք.... որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է։ Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ.... եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ։ Արդ արթուն կացէք, որ չ’գիտէք թէ տանտէրը երբ կ’գայ» (Մարկոս 13։33–35)։
Նմանապես, «Դիտարան» պարբերագիրը արդեն 125 տարուց ավելի հաղորդում է Հիսուսի քաջալերական պատվերը՝ «արթուն կացէք»։ Ինչպե՞ս։ Սույն պարբերագրի 2–րդ էջում նշվում է, որ «այն դիտում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կատարվում են Աստվածաշնչի մարգարեություններին զուգընթաց, և բարի լուրով մխիթարում է բոլորին՝ տեղեկացնելով, որ Աստծու Թագավորությունը շուտով կոչնչացնի անօրեն մարդկանց և երկիրը կվերածի դրախտի»։ «Դիտարանը» ամբողջ աշխարհում լույս է տեսնում 150 լեզուներով ավելի քան 26 000 000 տպաքանակով և ամենատարածված կրոնական պարբերագիրն է։ Դրա միջոցով Եհովայի վկաները, վաղեմի դռնապանների նման, ամենուրեք մարդկանց քաջալերում են հոգևորապես ‘արթուն կենալ’, որովհետև Տանտերը՝ Հիսուս Քրիստոսը, ուր որ է կվերադառնա և կդատի իրերի այս չար համակարգը (Մարկոս 13։26, 37)։