«Ուրախ եմ իմ ստացած կրթության համար»
ԿԱՑՈՒՆԱՆ հանկարծակիի եկավ, երբ ուսուցիչն առաջարկեց նրան մասնակցել անգլերեն լեզվի մրցույթի, որը նախատեսված էր Հոկայդո կղզու (մեծ կղզի Ճապոնիայի հյուսիսում) բոլոր դպրոցների համար։ Նախկինում նրա դպրոցը երբեք չէր մասնակցել այդ մրցույթին։ Նշանակված օրը Կացունան իրեն շատ լարված էր զգում, քանի որ մասնակիցների թիվը հասնում էր 50–ի։ Լարվածության զգացումն ավելի ուժեղացավ, երբ նա նկատեց երկու դատավորների, որոնց մայրենի լեզուն անգլերենն էր։
Վերջում հայտարարեցին հաղթողների անունները՝ սկսելով ամենացածր մրցանակը ստացած անհատից։ Երբ Կացունան լսեց, որ գրավել է առաջին տեղը, անակնկալի եկավ։ Աղջիկն ու նրա կողքին նստած ուսուցիչը զարմացած իրար նայեցին։ Կացունան, ապշահար, բարձրացավ բեմ ու ստացավ առաջի՛ն մրցանակը։
Կացունան ուրախությամբ ասաց. «Ես հաղթանակ տարա միայն շնորհիվ այն կրթության, որ Եհովայի կազմակերպությունը տալիս է Աստվածապետական ծառայության դպրոցի միջոցով։ Այնքա՜ն ուրախ եմ իմ ստացած կրթության համար»։ Կացունան դեռ մանկուց մասնակցում է այդ դպրոցին, որը Եհովայի վկաների ժողովի հանդիպումներից մեկն է։ Մրցույթին պատրաստվելիս նա հատուկ ուշադրություն էր դարձրել Աստվածապետական ծառայության դպրոցում ուսուցանվող այն դասերին, որ վերաբերում են խոսափողի գործածությանը, ոգևորությամբ և ջերմությամբ խոսելուն, ժեստերին, ունկնդիրների հետ կապ պահպանելուն և այլն։
Մենք ձեզ սիրով հրավիրում ենք ներկա գտնվել այս դպրոցին, որն ամեն շաբաթ անցկացվում է Եհովայի վկաների Թագավորության սրահներում։ Դուք անձամբ կհամոզվեք, թե ինչպես են և՛ երիտասարդ, և՛ տարեց անհատները օգուտներ քաղում այս դպրոցից։ Մուտքն ազատ է բոլորի համար։ Ձեր մոտակայքում անցկացվող Աստվածապետական ծառայության դպրոցի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Եհովայի վկաներին։