Ավելին ունենալու ձգտումը
«Եթե անհնար է բավարարում տալ մեր ցանկություններին, ուրեմն բավարարի հասկացություն գոյություն չունի» («Վորլդվոչ» ինստիտուտի հաղորդագրություններից)։
ՀԱԶԱՐ ինը հարյուր վաթսունական թվականներին ուսանողների շրջանում լայն տարածում էր գտել հետևյալ նշանաբանը. «Ի՞նչ ենք ուզում։ Ամեն ինչ։ Ե՞րբ ենք ուզում։ Հենց հիմա»։ Ու թեև այսօր մարդիկ գուցե չեն կրկնում նույն խոսքերը, սակայն շարունակում են առաջնորդվել դրանց հիմքում ընկած սկզբունքով։ Իրականում, ավելին ունենալու ձգտումը ասես մեր դարաշրջանի բնորոշ գիծը լինի։
Հարստանալը շատ մարդկանց կյանքի գլխավոր նպատակն է դարձել։ Ահա թե մի առիթով ինչ ասաց ԱՄՆ–ի նախկին նախագահ Ջեյմս Քարթերը. «Մարդուն այսօր ճանաչում են ոչ թե նրա կատարած գործերով, այլ նրա ունեցվածքով»։ Իսկ գոյություն ունե՞ն արդյոք հարստությունից ավելի արժեքավոր բաներ։ Եթե այո, ապա որո՞նք են դրանք և ի՞նչ օգուտ են բերում։