Հիշարժան օր
ԻՐ ՄԱՀՎԱՆ գիշերը Հիսուս Քրիստոսը առաքյալներին անթթխմոր հաց և մի գավաթ կարմիր գինի փոխանցեց՝ պատվիրելով ճաշակել դրանք։ Հիսուսը ասաց. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19)։
Այս տարի Հիսուսի մահվան հիշատակը կնշվի ապրիլի 4–ին՝ կիրակի օրը՝ մայրամուտից հետո։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները կհավաքվեն՝ նշելու Հիշատակի երեկոն, և կանեն դա այնպես, ինչպես պատվիրել էր Հիսուսը։ Դուք ի սրտե հրավիրվում եք միանալ նրանց։ Ձեր մոտակայքում ապրող Եհովայի վկաներից ճշտեք, խնդրում ենք, այս հատուկ հանդիպման անցկացման ժամն ու վայրը։