Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 12/15 էջ 32
  • Սնուցանո՞ւմ ես զարմանքի զգացումդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սնուցանո՞ւմ ես զարմանքի զգացումդ
  • 2003 Դիտարան
2003 Դիտարան
w03 12/15 էջ 32

Սնուցանո՞ւմ ես զարմանքի զգացումդ

Նկատե՞լ եք, որ Աստվածաշնչի գրողները շարունակաբար իրենց զարմանքն են արտահայտել՝ ուշադրություն դարձնելով Աստծո գործերի ու հատկությունների վրա։ «Զարմանալի կերպով ստեղծուեցայ»,— բացականչեց սաղմոսերգուն (Սաղմոս 139։14)։ «Եհովայ, դու իմ Աստուածն ես,— ասաց Եսայիա մարգարեն,— ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր» (Եսայիա 25։1)։ Կամ խորհենք հիացման ու պատկառանքի այն խոսքերի շուրջ, որ արտահայտել է Պողոս առաքյալը՝ ասելով. «Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը» (Հռովմայեցիս 11։33)։

Մի բառարանում այդ բառի համար տրվում է այսպիսի բացատրություն. «Հույզ, որն առաջանում է անսպասելի, անսովոր, անբացատրելի, հատկապես անակնկալ որևէ բանի պատճառով՝ միախառնված հիացմունքի ու հետաքրքրասիրության և այլնի հետ» («The Oxford Encyclopedic English Dictionary»)։

Մի՞թե հաճելի չէ տեսնել, թե ինչպես է փոքրիկ երեխան աչքերը լայն բաց արած իր զարմանքը արտահայտում, երբ որևէ նոր բան է տեսնում, զգում կամ լսում։ Ցավոք, նորի ու հետաքրքրի հանդեպ մարդու զարմանքը հաճախ տարիների ընթացքում աստիճանաբար թուլանում է։

Սակայն քիչ առաջ հիշված աստվածաշնչյան գրողների զարմանքի ու հիացման զգացումը շատ ավելի խոր բնույթ ուներ և դիմացավ տարիների փորձությանը։ Ինչո՞ւ։ Նրանք սնուցանում էին իրենց զարմանքի զգացումը՝ երախտագիտությամբ խորհելով Աստծո գործերի շուրջ։ Իր աղոթքում սաղմոսերգուն ասաց. «Ես յիշում եմ առաջին օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ» (Սաղմոս 143։5)։

Որքա՜ն գովելի է, որ Աստծո ժամանակակից երկրպագուները նույնպես ապրում են այդօրինակ զգացումներ։ Իսկ դո՞ւ։ Սնուցանո՞ւմ ես զարմանքի զգացումդ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը