Հանցագործությունից զերծ աշխարհ՝ մոտ ապագայում
ՀԱՊԱ փորձեք պատկերացնել մի աշխարհ, որտեղ ոչ մի հանցագործություն չի կատարվում. ո՛չ ոստիկանության կարիք կա, ո՛չ բանտերի և ո՛չ էլ քրեադատավարական բարդ համակարգերի, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվում. մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր անհատ հարգանքով է վերաբերվում դիմացինի կյանքին ու սեփականությանը։ Այս ամենը անիրականանալի երազանքնե՞ր են։ Գուցե այդպես կարծեք, սակայն հենց այսպիսի զարմանալի փոփոխություններ է խոստանում Աստվածաշունչը։ Չարժե՞ քննել, թե ինչ են հայտնում Սուրբ Գրությունները երկրի վրա այսօր տեղի ունեցող չարագործությունների ու հանցանքների վերաբերյալ։
«Սաղմոսներ» գրքում կարդում ենք. «Մի բարկանար չարերի վերայ. մի նախանձիր անօրէնութիւն գործողներին։ Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կ’կտրուին, եւ կանաչ խոտի պէս կ’թառամին։ Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։1, 2, 11)։ Իրոք, ոչ ոք չի կարող խանգարել Աստծուն իրագործելու իր այս խոստումը, ինչպես նաև բոլոր մյուս սրտապնդող խոստումները։
Աստված այս բոլոր օրհնությունները իրականություն է դարձնելու իր Թագավորության միջոցով։ Տերունական աղոթքում Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին սովորեցրեց աղոթել, որ այս Թագավորությունը գա, և որ Աստծո կամքն իրականանա «ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։9, 10)։ Շուտով այդ Թագավորության ներքո երկրի վրա մեկընդմիշտ կդադարեն հանցագործությունները, որ կատարվում են աղքատության, բռնության կամ եսասիրական մղումների պատճառով։ Աստվածաշունչն ասում է, որ «ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։ Այո՛, Եհովա Աստված երկրի վրա ապրող յուրաքանչյուր անհատի կապահովի անսպառ բարիքներով։ Եվ, որ ավելի կարևոր է, մարդկային հասարակության մեջ կիշխի սերը Աստծո և մերձավորի հանդեպ, ու այլևս երբեք հանցագործությունները չեն ցնցի աշխարհը։