Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 10/15 էջ 27
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է ստեղծել քեզ
    Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Աստծո և Հիսուսի մասին։
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Ծննդոց 1։1. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Մաս 3
    Լսիր Աստծուն
Ավելին
2003 Դիտարան
w03 10/15 էջ 27

Ընթերցողների հարցերը

Ծննդոց 3։22–ում «մեզանից մէկը» ասելով Եհովան ո՞ւմ ի նկատի ուներ։

Եհովա Աստված ակներևաբար իրեն և իր միածին Որդուն էր ակնարկում, երբ ասաց. «Ադամն եղաւ իբրեւ մեզանից մէկը՝ որ բարին եւ չարը գիտենայ» (Ծննդոց 3։22)։ Եկեք պարզենք, թե ինչու։

Եհովան ասաց այս խոսքերը առաջին մարդկային զույգի մահվան դատավճիռը կայացնելուց հետո։ Ոմանք «մեզանից մէկը» արտահայտությունը հասկացել են որպես վսեմություն ցույց տվող հոգնակիի ձև, ինչպես օրինակ, միայն իրեն ակնարկելով՝ թագավորը կասեր. «Դա մեզ դուր չի գալիս»։ Սակայն Ծննդոց 1։26–ի և 3։22–ի կապակցությամբ աստվածաշնչագետ Դանոլդ Գաուենն ասում է. «Վսեմություն ցույց տվող «մենք» կամ հեղինակային «մենք» հոգնակի ձևերի վերաբերյալ տրված բացատրությունների մեծ մասին Հ[ին] Կ[տակարանը] թիկունք չի կանգնում, ոչ էլ թիկունք է կանգնում Աստվածության մեջ մի քանի անձերի գոյության գաղափարին.... Այս բոլոր բացատրություններն էլ անիմաստ են հնչում Ծննդոց 3։22–ի կապակցությամբ, որտեղ ասվում է «մեզանից մէկը»»։

Կարո՞ղ է պատահել, որ այս խոսքերն արտահայտելիս Եհովան ի նկատի ուներ Բանսարկու Սատանային, որն ինքնուրույն սկսել էր որոշել, թե որն է «բարին եւ չարը», և առաջին մարդկանց դրդել էր անելու նույնը։ Սա տրամաբանական չէ։ Եհովան այդ համարում օգտագործեց «մեզանից մէկը» արտահայտությունը։ Սատանան այլևս Եհովայի հավատարիմ հրեշտակների բազմության մի մասը չէր կազմում, և հնարավոր չէ, որ դասվեր Եհովայի կողմը դիրք բռնած արարածների շարքին։

Արդյոք Աստված հավատարիմ հրեշտակների՞ն նկատի ուներ։ Ճշգրտությամբ չենք կարող ասել, սակայն Ծննդոց 1։26–ի և 3։22–ի միջև գոյություն ունեցող նմանությունը լույս է սփռում այս հարցի վրա։ Ծննդոց 1։26–ում մենք կարդում ենք Եհովայի խոսքերը. «Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք» (Ծննդոց 1։26)։ Ո՞ւմ էին ուղղված այս խոսքերը։ Ակնարկելով մի ոգեղեն արարածի, որը դարձավ Հիսուս Քրիստոս կատարյալ մարդը՝ Պողոս առաքյալը գրում է. «Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած։ Վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է» (Կողոսացիս 1։15, 16)։ Այո, տրամաբանական է թվում այն, որ Եհովան Ծննդոց 1։26–ում խոսում էր իր միածին Որդու՝ ‘ճարտարապետի’ հետ, որն իր կողքին էր երկինքն ու երկիրը ստեղծելու ժամանակ (Առակաց 8։22–31)։ Ծննդոց 3։22–ում գործածված արտահայտության նմանությունը թելադրում է, որ Եհովան կրկին խոսում էր իր ամենամտերիմ անձնավորության՝ իր միածին Որդու հետ։

Ակներևաբար, Աստծո միածին Որդին ‘բարու և չարի’ մասին գիտություն ուներ։ Երկար տարիներ Եհովայի կողքին լինելով և նրա հետ մտերիմ հարաբերություններ ունենալով՝ նա իհարկե շատ լավ գիտեր իր Հոր մտածելակերպը, սկզբունքներն ու չափանիշները։ Համոզված լինելով, որ իր Որդին քաջատեղյակ է այդ ամենից և հավատարմորեն հետևում է դրանց՝ Եհովան հավանաբար տվել էր նրան որոշ ազատություն լուծելու հարցեր՝ առանց ամեն անգամ իր հետ ուղղակիորեն խորհրդակցելու։ Այսպիսով՝ Որդին որոշ չափով ուներ լիազորություն և կարող էր որոշել, թե որն է չարը, և որը՝ բարին։ Այսուհանդերձ, ի հակադրություն Սատանային, Ադամին ու Եվային՝ նա չսահմանեց այնպիսի չափանիշ, որը կհակասեր Եհովայի դրած չափանիշին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը