Ընտրիր հավիտենական կյանքը
ՄԱՐԴԻԿ անցյալում երբեք չեն ունեցել ընտրության այսպիսի բազմազանություն։ Օրինակ՝ այն, թե ինչ ենք հագնում, ինչ ենք ուտում, որտեղ ենք աշխատում և որտեղ ապրում՝ նման բաները հաճախ ընտրության հարց են։ Աշխարհի շատ մասերում նաև ընդունված է ընտրել կյանքի ընկեր։ Աստվածաշնչից, սակայն, տեղեկանում ենք, որ կա մի ընտրություն, որն իր կարևորությամբ գերազանցում է մնացած բոլորին, և ամեն մարդ էլ կարող է դա անել։
Աստվածաշնչում ասվում է. «Ինչպէս որ արդարութիւնը կեանքի կ’առաջնորդէ, նոյնպէս չարութեան հետեւողը իր մահուանը կ’երթայ» (Առակաց 11։19, Արևմտ. Աստ.)։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։
Այո, մեր Ստեղծիչը հնարավորություն է տվել մեզ՝ ընտրելու այն ճանապարհը, որը կարող է դեպի հավիտենական կյանք առաջնորդել։ Իսկ ի՞նչ պետք է անենք հավերժական կյանք ձեռք բերելու համար։
Աստվածաշունչն ասում է, որ «արդարութեան ճանապարհումը կեանք կայ» (Առակաց 12։28)։ Մենք կարող ենք լինել այն արդարների թվում, ովքեր հավիտենական կյանքի ճանապարհն են ընտրել։ Իսկ ինչպե՞ս։ Պետք է հավաստիանանք, թե արդյոք ապրում ենք Աստծո կամքին ու հրահանգներին ներդաշնակ (Մատթէոս 7։13, 14)։ Դրա համար եկեք ճիշտ ընտրություն կատարենք և այդ դեպքում կստանանք Աստծո պարգևը՝ հավիտենական կյանքը (Հռովմայեցիս 6։23)։