Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 4/15 էջ 27
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտե՞ք, թե ովքեր են Սափանն ու նրա ընտանիքը
    2002 Դիտարան
  • Ձգտիր նրանց նայել այնպես, ինչպես Եհովան
    2003 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Խոնարհ Հովսիան արժանացավ Եհովայի բարեհաճությանը
    2000 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 4/15 էջ 27

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք արդյոք պատասխանել հետևյալ հարցերին։

• Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել՝ իմանալով Սափանի ընտանիքի մասին։

Սափանը Հուդայի Հովսիա թագավորի դպիրն ու գրագիրն էր։ Թագավորության մեջ ազդեցիկ մարդ լինելով՝ Սափանը աջակցել է թագավորին՝ վերականգնելու ճշմարիտ երկրպագությունը։ Սափանի երկու որդիները հավատարիմ մնացին Երեմիա մարգարեին։ Որդիներից մեկ ուրիշը, ինչպես նաև երկու թոռները օգտագործեցին իրենց ազդեցիկ դիրքը հօգուտ ճշմարիտ երկրպագության։ Նմանապես, մենք պետք է մեր միջոցներն ու ազդեցիկ դիրքը օգտագործենք ի նպաստ ճշմարիտ երկրպագության (15.12, էջ 19–22)։

• Ինչպե՞ս է Իրեն Հոխստենբախը հաղթահարել առողջական մեծ դժվարությունը և առ այսօր ծառայել Եհովային։

Յոթ տարեկանում նա կորցրեց լսողությունը։ Խուլ լինելով հանդերձ՝ Իրենը սովորեց հաղորդակցվել ուրիշների հետ և այժմ ամուսնու (շրջագայող վերակացու) հետ միասին շրջագայական ծառայության մեջ է. նրանք այցելում են Նիդերլանդներում գտնվող ժողովները (01.01, էջ 23–26)։

• Ուսումնասիրության ի՞նչ նոր երկու ձեռնարկների լույսընծայման մասին է հայտարարվել «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովներում։

Համայն աշխարհի Եհովայի վկաները ուրախ էին ստանալ «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը։ Այն նախատեսված է նորերս հետաքրքրված անհատների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նրանք կվերջացնեն «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքով ուսումնասիրելը։ Մյուս նոր գիրքն է՝ «Մոտեցիր Եհովային», որում առանձնակի ուշադրություն է դարձվում Եհովայի հատկություններին ու գործելակերպին։ Գիրքը նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Աստծուն նրա հատկությունները դրսևորելու մեջ (15.01, էջ 23, 24)։

• Ո՞րն է Առակաց 12։5–ի իմաստը. «Արդարների մտածողութիւնները իրաւունք են»։

Բարի մարդկանց մտքերը բարոյապես մաքուր են և ուղղված են դեպի արդար ու անաչառ բաները։ Քանի որ արդարների համար մղիչ ուժ է հանդիսանում Աստծո և դրացու հանդեպ սերը, նրանց միտումները բարի են (15.01, էջ 30)։

• Ի՞նչը կարող է օգնել անհատին հավասարակշռված տեսակետ ունենալ աշխատանքի հանդեպ։

Օգտակար է դեռ մանկուց սովորել գնահատել աշխատանքը։ Աստվածաշունչը մեզ հորդորում է ճիշտ տեսակետ ունենալ աշխատանքի հանդեպ, խուսափել ծուլությունից (Առակաց 20։4)։ Այն նաև քաջալերում է քրիստոնյաներին չտարվել աշխատանքով։ Հարկավոր է գիտակցել, որ մեր կյանքում ամենակարևոր բանը պետք է լինի Աստծուն ծառայելը (Ա Կորնթացիս 7։29–31)։ Քրիստոնյաները կարող են վստահ լինել, որ Աստված չի թողնի իրենց (01.02, էջ 4–6)։

• Որտե՞ղ է Աստվածաշնչում առաջին անգամ հիշատակվում զոհասեղանի մասին։

Ծննդոց 8։20–ում է հիշատակվում զոհասեղանի մասին, որը Նոյը կառուցեց, երբ Ջրհեղեղը ավարտվեց, և նա տապանից դուրս եկավ։ Սակայն, հնարավոր է, որ Կայենն ու Աբելը նույնպես զոհասեղաններ են օգտագործել ընծա մատուցելիս (Ծննդոց 4։3, 4) (15.02, էջ 28)։

• Ինչպե՞ս կարող են որոշ քրիստոնյաներ օգտվել փոփոխվող հանգամանքներից։

Ոմանք իրենք են փոխել աշխատանքը կամ էլ օգտվել են աշխատավայրում տեղի ունեցած փոփոխություններից, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ ժամանակ հատկացնել ծառայությանը։ Մյուսները նույնպես կարողացել են ավելի շատ ժամանակ տրամադրել և օգտվել Աստծուն ծառայելու տարբեր հնարավորություններից, երբ ընտանեկան պարտականությունները քչացել են, օրինակ՝ երբ երեխաների չափահաս են դարձել և ամուսնացել (01.03, էջ 19–22)։

• Ինչպե՞ս են Հովնանի և Պետրոս առաքյալի օրինակները օգնում մեզ ուրիշներին նայել Եհովայի տեսանկյունից։

Մեզ քաջ հայտնի է, որ թե՛ Հովնանը և թե՛ Պետրոսը երբեմն սխալ մտածելակերպ են դրսևորել և ճիշտ չեն արձագանքել հավատի ու հնազանդության փորձության ժամանակ։ Բայց Եհովան նրանց մեջ պարզորոշ տեսնում էր լավ հատկություններ և շարունակեց նրանց միջոցով առաջ տանել ծառայությունը։ Երբ ուրիշները վիրավորում կամ հիասթափեցնում են մեզ, լավ կլիներ, որ կենտրոնանայինք նրանց այն լավ հատկությունների վրա, որոնք անցյալում մեզ դուր են եկել և փորձել տեսնել այն լավ բաները, որ Աստված է տեսնում նրանց մեջ (15.03, էջ 16–19)։

• Ինչո՞ւ է «Սաղմոսներ» գրքի համարակալման ձևը Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում տարբեր։

Եբրայերեն բնագրում և նրա հունարեն թարգմանության՝ «Յոթանասնիցի» մեջ «Սաղմոսներ» գրքի համարակալման ձևը տարբեր է։ Վերջին ժամանակներում արված թարգմանությունները կարող են տարբերվել՝ կախված նրանից՝ հիմնված են եբրայերեն տեքստի, թե «Յոթանասնիցի» վրա (01.04, էջ 31)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը