Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 4/1 էջ 3
  • Վերջին ընթրիք. ի՞նչ է այն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վերջին ընթրիք. ի՞նչ է այն
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Տերունական ընթրիքը մեծ նշանակություն ունի ձեզ համար
    2003 Դիտարան
  • Վերջին ընթրիքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Միջոցառում, որը չպետք է բաց թողնես
    2014 Դիտարան
  • Ինչո՞ւ են Եհովայի վկաները այլ կերպ նշում Տիրոջ ընթրիքը
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
Ավելին
2003 Դիտարան
w03 4/1 էջ 3

Վերջին ընթրիք. ի՞նչ է այն

«ՎԵՐՋԻՆ ընթրիք» արտահայտությունը ի՞նչ է ձեզ հիշեցնում։ Շատերին այն հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի (1452–​1519 թթ.) «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը (Իտալիա, Միլան), որը հիացմունք է պատճառում բազում մարդկանց։ Դարեր ի վեր այդ թեման մեծ հեղինակություն է վայելել նկարիչների, գրողների և երաժիշտների շրջանում։

Այնուամենայնիվ, ի՞նչ է Վերջին ընթրիքը, և ի՞նչ նշանակություն ունի այն 21–րդ դարում ապրող մարդկանց համար։ Հանրագիտարաններում և բառարաններում բացատրվում է, որ Վերջին ընթրիքը (նաև կոչվում է Տերունական ընթրիք) Հիսուս Քրիստոսի զոհաբերական մահվանը նախորդող երեկոյան առաքյալների հետ միասին նրա անցկացրած ընթրիքն է։ Քանի որ այդ երեկո Հիսուսը վերջին անգամ էր սեղան նստում իր հավատարիմ հետևորդների հետ, այն կոչվեց Վերջին ընթրիք։ Վերջին ընթրիքը հաստատել է անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը, հետևաբար տեղին է նաև «Տերունական ընթրիք» անվանումը։

Դարեր ի վեր շատերն իրենց կյանքը զոհել են հանուն նպատակների և սկզբունքների, որոնք արժեքավոր են համարել։ Ոմանց մահը որոշ մարդկանց ժամանակավոր օգուտներ է բերել։ Սակայն այս զոհաբերական մահերը, որքան էլ որ դրանք արժանի լինեն գովասանքի, իրենց կարևորությամբ չեն էլ կարող համեմատվել Հիսուս Քրիստոսի մահվան հետ։ Պրոբլեմներով և ընդհարումներով լի մարդկության պատմության մեջ ոչ մեկի մահը չի կարող համընդհանուր օգուտներ բերել։ Ինչու՞։

Առաջարկում ենք կարդալ հաջորդ հոդվածը, որը կպատասխանի այդ հարցին և կօգնի պարզել, թե ինչ նշանակություն ունի Տերունական ընթրիքը ձեզ համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը